×


«Հո բոլորն ինձ չեն սիրելու». Ցողիկ Մարտիրոսյանի տարբերվող նոր ֆոտոշարքը

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Ցողիկ Մարտիրոսյանը սիրում է պորտֆոլիոն համալրել տարբերվող ֆոտոշարքերով: Նոր լուսանկարները Ցողիկը տրամադրել է BRAVO.am-ին, իսկ զրույցի ընթացքում խոսել իր կերպարների մասին, որոնք ոչ միշտ են ընդունվում հասարակության կողմից:

«Լուսանկարիչ Փիրուզա Հակոբյանի առաջարկը սիրով ընդունեցի. հետաքրքիր էր «Գումի» շուկան յուրահատուկ եւ տարբերվող ձեւով ներկայացնել համացանցուց։ Փորձեցինք ամեն բաժին յուրովի լուսանկարել։ Այս շուկայում առաջին անգամ էի, մթնոլորտը, մարդիկ ինձ շատ դուր եկան, աննկարագրելի վայր է, կարծես այլ իրականություն մտնես, լրիվ կինո է»,-նշել է դերասանուհին:

Ցողիկ Մարտիրոսյանը


Ցողիկի խոսքով՝ ներկաները հետաքրքրությամբ են հետեւել լուսանկարահանման ընթացքին.«Տարօրինակ էր իրենց համար, բայց շատ ջերմ մթնոլորտ էր տիրում, մեզ հյուրասիրեցին, վաճառողներից մեկը լուսանկարվելու ցանկություն հայտնեց, եւ միասին հիանալի լուսանկար ունեցանք: Շատերի հետ զրուցեցինք, կիսվեցին, որ այժմ փոքր-ինչ բարդ շրջան է, զբոսաշրջիկներ չկան: Կարծում եմ՝ հաստատ կարելի է մեկ-մեկ շուկա գնալ, մի բան գնել՝ այդ միջավայրը վայելելու համար»:

Ցողիկ Մարտիրոսյանը


Իր կերպարի շուրջ կարծիքներն ու մեկնաբանությունները միշտ շատ տարբեր են, ինչը դուր է գալիս դերասանուհուն.«Սիրում եմ փոփոխվել, այդպես հետաքրքիր է կյանքը: Իհարկե, կան նաեւ բացասական մեկնաբանություններ. հո բոլորն ինձ չեն սիրելու»:
Ցողիկից հետաքրքրվել ենք՝ ինչպիսին է ծնողների արձագանքը.«Իրենք գիտեն՝ եթե պետք լինի, կերպարի համար կծխեմ էլ, եւ շատ նորմալ են նայում այդ ամենին: Համակերպվել են իմ մասնագիտության հետ, որովհետեւ տեսնում են՝ ինչքան եմ սիրում: Պապաս միշտ ասում է՝ դրանք քո կերպարներն են, ոչ թե դու: Մեծ մասը չի հասկանում, բայց կարեւորն՝ իմ ընտանիքը հասկանում է ինձ»:

Ցողիկ Մարտիրոսյանը


Խոսելով ստեղծագործական կյանքի մասին՝ դերասանուհին ասել է, որ շատ էր կարոտել թատրոնը.«Արդեն վերսկսել ենք փորձերը՝ պահապանելով բոլոր կանոնները, հուսամ՝ շատ շուտով կկարողանանք նաեւ խաղալ հանդիսատեսի առջեւ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Փիրուզա Հակոբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին