×


Վերսկսվում է «Երկուսով» սերիալը. Հայկ Հովհաննիսյանն ու Արա Դեղտրիկյանը այլեւս չեն նկարահանվի նախագծում

Երկուշաբթի օրվանից մեկնարկում են «Երկուսով» հեռուստասերիալի նկարահանումները: Այս մասին BRAVO.am-ին հայտնել է նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանը:

«Ուզում եմ հայտնել, որ շատ շուտով եթերում կլինենք: Ամեն բան արդեն պատրաստ է նկարահանումները սկսելու համար: Սցենարն ի սկզբանե պատրաստ էր, բայց քանի որ դադարը նախատեսվածից երկար տեւեց, սերիալը նույն կետից շարունակել չենք կարող»,- նշել է Անին:


Նա տեղեկացրել է, որ սցենարով նույնպես երկու ամիս անցել է, հերոսները հայտնվել են նոր իրավիճակում. «Նոր մեկնարկ կլինի: Գլխավոր հերոսը, ում մարմնավորում է Զիրոյանը, վերջին սերիաներում երկրում չէր, նոր սցենարով նա կվերադառնա եւ իր շուրջ նոր իրականություն կտեսնի»:

Դերասանական կազմում եւս փոփոխություններ կան, նախագծում չեն նկարահանվի Հայկ Հովհաննիսյանն ու Արա Դեղտրիկյանը. «Վերջինս այս շրջանում երկրում չէ, իսկ Հայկի հետ բանակցությունները վարել են ռեժիսորն ու պրոդյուսերը, ես որպես սցենարիստ չեմ միջամտել այդ ամենին: Նրանց կփոխարինեն Կարապետ Եղոյանը եւ Սեւակ Սանթրոսյանը, եւ վստահ եմ, որ իրենց մոտեցումն ու մեկնաբանությունը նույնպես թարմություն կհաղորդեն նախագծին»:


Անին շնորհակալություն է հայտնել նաեւ իրենց հավատարիմ երկրպագուներին. «Այս ամիսների ընթացքում նրանք ոչ մի վայրկյան մեզ չեն մոռացել, մշտապես տարբեր մեկնաբանություններ են արել եւ տեղեկացրել, որ սպասում են մեր վերադարձին, ինչի համար շատ շնորհակալ ենք»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ դերասանների արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW