Օգոստոսի 9-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են «Toyota» եւ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 4 հոգի տեղում մահացել են:
Shamshyan.com-ը հայտնել է, որ զոհվածները Հայաստանի վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի եւ Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքի անդամներն են՝ 37-ամյա Թամարա Մարությանը, ամուսինը՝ Toyota-ի վարորդ Մ. Գյուլզադյանը եւ նրանց երեխաները՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները։
BRAVO.am-ը ցավակցում է Արմեն Մարությանի ընտանիքին եւ նրանց բոլոր հարազատներին:
BRAVO.am
Աղբյուրը՝ Shamshyan.com


×
15,539





