×


Մայա Պողոսյանը եւ Ավետիս Խախամյանը կրկին միասին են

Ավետիս Խախամյանը եւ Մայա Պողոսյանն ամիսներ առաջ սոցիալական ցանցի իրենց էջերում փոխեցին ընտանեկան կարգավիճակը՝ այդ կերպ հայտնելով, որ բաժանվել են, հետեւորդների արձագանքն էլ չուշացավ. խորհուրդ էին տալիս պահպանել գեղեցիկ ընտանիքը:

Այդ ժամանակ Մայան նախընտրեց չմեկնաբանել լուրը, Ավետիսը, սակայն, հաստատեց այն՝ նշելով, որ կատակ չեն արել: Այսօր ուրախ ենք տեղեկացնել, որ զույգը կրկին միասին է եւ վայելում է ընտանեկան ներդաշնակ կյանքը:

Այդ մասին են վկայում համատեղ ռոմանտիկ նոր տեսանյութերն ու լուսանկարները, որոնք Մայան հրապարակում է ֆեյսբուքյան իր էջի «Սթորի» բաժնում: Նա իր ազգանվան կողքին նաեւ ավելացրել է ամուսնու ազգանունը, Ավետիսն էլ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկությունը վերախմբագրել է՝ նշելով, որ ամուսնացած է:

Մայա Պողոսյանը՝ որդու հետ


Նշենք, որ զույգը որդի ունի: Ալեքսանդրը 7 տարեկան է:

BRAVO.am
Լուսանկարները՝ զույգի ֆեյսբուքյան էջերից

Կարդալ ավելին

Quality Sign BW