×


«Ո՛չ, կատակ չէ». Ավետիս Խախամյանը եւ Մայա Պողոսյանը բաժանվել են

Ավետիս Խախամյանն ու Մայա Պողոսյանը սոցիալական ցանցի իրենց էջերում փոխել են ընտանեկան կարգավիճակը: Ավետիսը նշել է, որ բաժանված է, իսկ Մայայի հետեւորդները մեկնաբանություններում իրենց մտահոգությունն են հայտնել՝ խորհուրդ տալով պահպանել գեղեցիկ ընտանիքը:

Մայան նախընտրեց չմեկնաբանել լուրը.«Կխնդրեմ Ավետիսի հետ խոսել: Ինքը թող մեկնաբանություն տա»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշեց նա:

Կապ հաստատեցինք նաեւ Ավետիսի հետ, ով էլ հաստատեց լուրը.«Ո՛չ, կատակ չենք արել: Մնացած հարցերին թող Մայան պատասխանի. մինչ այս նա է բոլոր հարցազրույցենրի ժամանակ խոսել»:

Մայա Պողոսյանը եւ Ավետիս Խախամյանն՝ իրենց որդու հետ


Նշենք, որ զույգը որդի ունի: Ալեքսանդրը 7 տարեկան է:

BRAVO.am
Լուսանկարները՝ զույգի ֆեյսբուքյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW