×


«Այս ֆոտոշարքն ինձ համար որոշ չափով համարձակ է». Հայկուհի Մաթեւոսյան

2019 թվականին գեղեցկուհու տիտղոսը նվաճած Հայկուհի Մաթեւոսյանն իր պորտֆոլիոն հարստացրել է նոր լուսանկարներով: Նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ այսպիսի ֆոտոշարք նախկինում չի ունեցել:

«Այս շարքն ինձ համար որոշ չափով համարձակ է, սակայն միաժամանակ ակնահաճո ու էսթետիկ»,- ասել է նա:

Հայկուհի Մաթեւոսյանը


Հայկուհու խոսքով՝ մոդելային հայտնի գործակալության հետ համագործակցության առաջարկ է ստացել, այս լուսանկարահանումն էլ դրա շրջանակում է արվել: Կերպարը շատ է հավանել եւ որոշել է մի քանի լուսանկար հրապարակել:

«Լուսանկարվելիս, բնականաբար, ունեմ սահման, որը չեմ անցնի նախ որպես հայ եւ որպես «Միսս Հայաստան 2019» տիտղոսակիր: Պետք է բարձր պահել այդ տիտղոսը»,-ասել է նա:

Մոդելային գործակալության հետ կնքած պայմանագրի շնորհիվ Հայկուհին հնարավորություն է ունենալու նկարահանվել հայտնի ապրանքանիշերի համար եւ անհամբերությամբ է սպասում սահմանների բացվելուն, որպեսզի գործուղվի Եվրոպա:

Հայկուհի Մաթեւոսյանը


«Փակագծեր բացել առայժմ չեմ կարող: Կնշեմ միայն, որ առաջին հոնորարս որոշել եմ նվիրաբերել Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը: Շատ եմ սիրում այնտեղի սաներին, ողջ աշխատակազմին ու հաճախ եմ հանդիպումներ կազմակերպում: Այս քայլն ինձ համար իսկապես կարեւոր է»,-եզրափակել է նա:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հայկուհի Մաթեւոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին