×


«Ոչ մի ջրաշուշան չի տուժել». Էվա Խաչատրյանի գեղեցիկ նոր ֆոտոշարքը

Կամերային թատրոնի դերասանուհի Էվա Խաչատրյանի եւ լուսանկարիչ Հակոբ Քալաշյանի համագործակցությունը գեղեցիկ արդյունք է ունենում: Նախորդ ֆոտոշարքի համար նրանք ընտրել էին Լոռու մարզի Ամրակից գյուղը, իսկ այս անգամ այցելել են նույն մարզում գտնվող Ջրաշուշանների լիճ:

Էվա Խաչատրյանը


Լուսանկարիչը նշել է, որ նկարահանումների ընթացքում ոչ մի ջրաշուշան չի տուժել:).«Իր գեղեցկությունն ու բուրմունքը չի կորցնում միայն այն ծաղիկը, որը չենք պոկում: Ջրաշուշանները գրանցված են Կարմիր գրքում. դրանք քաղել չի կարելի»,-ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Էվա Խաչատրյանը


Էվան մեր նախորդ զրույցում ասել էր, որ Հակոբ Քալաշյանի հետ արդեն 2 տարուց ավելի է՝ համագործակցում է.«Բացի այն, որ նա աշխատում է Կամերային թատրոնի հետ, նաեւ հաճախ անհատական ֆոտոշարքեր ենք իրականացնում: Շարքերը ծնվում են շատ պատահաբար. երկուստեք ստեղծագործելու ցանկություն ենք ունենում, որոշում ենք՝ ինչ պետք է արվի»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Հակոբ Քալաշյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին