×


«Կյանքի նոր փուլ եմ մտնում». Սոնա Մուրադյանի խելահեղ 30-ամյակը

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Սոնա Մուրադյանը երեկ դարձել է 30 տարեկան: Թե ինչ տրամադրությամբ է մտել կյանքի նոր տասնամյակ, նա պատմել է BRAVO.am-ին եւ տրամադրել թեմատիկ ֆոտոշարքը:

«Քանի որ կյանքի նոր փուլ եմ մտնում՝ հետեւում թողնելով 30 տարիներ, որոշեցի ինչպես հարկն է դիմավորել եւ այդ առիթով նախապես ֆոտոշարք իրականացրի»,-ասել է հոբելյարը:

Սոնա Մուրադյանը


Նրան կեսգիշերին առաջինը շնորհավորել են ընտանիքի անդամները.«Արդեն քնած էի, երբ ինձ արթնացրին, եւ սկսվեց խելահեղ 30-ը. ես միանգամից սիրեցի իմ խելառ տարին»:

Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակի պատճառով բազմամարդ միջոցառումից խուսափել է.«Օրս նշեցի ընտանիքիս անդամների հետ՝ երեւանյան ռեստորաններից մեկում: Հիանալի ժամանակ անցկացրինք»:

Սոնա Մուրադյանը


Տարիքը դերասանուհու համար տխրելու առիթ չէ.«Տարիներ առաջ 30-ն իսկապես վախեցնող էր հնչում: Ուղղակի մի պարզ ճշմարտություն եմ հասկացել. որպեսզի երկար ապրենք, պետք է մեծանանք:): Բացի այդ, կյանքս այնքան վառ է եւ լեցուն, որ տարիները պարզապես ավելացող թվեր են, ուրիշ ոչինչ: Սիրում եմ կյանքն իր բոլոր գույներով»:

Ասում է՝ շատ երազանքներ, նպատակներ եւ ցանկություններ ունի, բայց տորթի մոմերը փչելիս բոլորը մտապահել չի ստացվել.«Հասցրի միայն գլխավորը՝ երկիրս խաղաղ լինի, Աստված ամուր եւ առողջ պահի բոլորիս բալիկներին եւ աշխարհը շուտ առողջանա»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սոնա Մուրադյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին