×


«Իմ կյանքը շատ անկանխատեսելի է». Անելյա Գուբրյան

Մոդել, սերիալային դերասանուհի Անելյա Գուբրյանը դարձել է 20 տարեկան: Հոբելյանի առթիվ նա մեծ խնջույք չի նախաձեռնել: Ինչպես նշել է BRAVO.am-ին հետ զրույցում, որոշումը պայմանավորված չի եղել համաճարակային իրավիճակով:

«Օրս սկսվել եւ անցել է շատ դրական մթնոլորտում եւ էմոցիաներով լի: Առաջինը շնորհավորել է մտերիմ ընկերուհիս. կեսգիշերից երկու րոպե շուտ էր զանգահարել, որ առաջինը լիներ: Հետո ընտանիքիս անդամները շնորհավորեցին եւ հարազատներս»,-պատմել է հոբելյարը:

Անելյա Գուբրյանը


Մեծ խնջույքների սիրահար չէ.«Փոքր տարիքում մտածում էի, որ 20-ամյակը պետք է նշել շատուշատ մարդկանցով, բայց վերջին տարիներին նախընտրում եմ քիչ մարդկանց հետ տոն կազմակերպել: Այս առումով համաճարակային իրավիճակն ընդհանրապես կապ չուներ իմ պլանների հետ. ոչինչ չի խանգարել եւ ամեն ինչ անցել է այնպես, ինչպես ես էի ուզում»:

Տորթի մոմերը կեսգիշերին է փչել.«Հայրս բերեց, հենց այդ պահին էլ երազանք մտապահեցի եւ փչեցի: Կարծում եմ՝ երազանքները պետք է այնպիսին լինեն, որ անիրականանալի թվան: Պահում եմ, կլինի կլինի, չէ՝ չէ»:

Անելյա Գուբրյանը


Արդյոք այս տարվա հետ կապված հատուկ ծրագրեր ունի, Անելյան ասել է.«20-ն ինձ համար նոր զգացողություն է, թվերի փոփոխություն է, ազատվեցի 1-ից, հիմա 2-ով է սկսվում: Ինձ համար տարիքը միշտ եղել է ուղղակի թիվ, իսկական տարիքն այն է, ինչ զգում ես եւ ցույց ես տալիս: Իմ կյանքը շատ անկանխատեսելի է, միշտ ունեմ նպատակներ եւ ծրագրեր, բայց չեմ կարող ասել՝ դրանք կիրագործվեն այս տարիքում, թե ավելի ուշ: Իմ ծրագրերն ու նպատակները չեմ կապում տարիքիս հետ»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Անելյայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին