×


«Վեց ժամ ինձ շեղելուց հետո…». Սոնա Եսայանին հուզել է Գրիգի անակնկալը

Հումորիստ, հաղորդավար Գրիգ Գեւորգյանը ռոմանտիկ անակնկալ է մատուցել  կնոջը, իսկ առիթն իրենց ամուսնության մեկամյակն է: Սոնա Եսայանն անգամ չի կասկածել, որ իր պարային ստուդիայում ամուսինն իրեն դիմավորելու է  հարսանեկան խենթ լուսանկարի պաստառով, ծաղիկներով, տորթով եւ ամենակարեւորը՝ Արամ MP3-ի կենդանի կատարման ներքո:

Պարուհին տեսանյութը հրապարակել է Ինստագրամում՝ խոստովանելով, որ Գրիգին հաջողվել է վեց ժամ շեղել իր ուշադրությունը.«Չէի պատկերացնում, թե ինչ էր ինձ սպասվում ստուդիայում»: Ավելի վաղ Սոնան գրել էր, որ 8 տարի է՝ միասին են, մեկ տարի՝ ամուսնացած, եւ դեռ շատ տարիներ պիտի գան:

View this post on Instagram

A post shared by Sona Yesayan (@sona_yesayan_dance_studio) on

Զույգին Արամ MP3-ին շնորհավորել է «Կուզես» երգով. սրա հետ կապված փոքրիկ նախապատմություն կա, որն էլ Ինստագրամի իր էջի սթորի բաժնում պատմել է Արուս Տիգրանյանը: Գրիգի եւ Սոնայի ամուսնությունից ընդամենը մեկ ամիս անց թողարկվում է «Կուզեսը», Գրիգն էլ «բողոքում» է երգչին, որ եթե այն ավելի շուտ լիներ, իրենց հարսանիքի տորթը հենց դրա ուղեկցությամբ կկտրեին, ինչին Արամը պատասխանում է՝ «Ոչինչ, մեկամյակին կիրականացնենք»: Եվ ահա, երեկ «Կուզես»-ի ներքո սրահ են մտնում նաեւ զույգին շնորհավորելու եկած ընկերներն ու մտերիմները, ինչը Սոնային ավելի  է հուզում:

Գրիգի եւ Սոնայի պսակադրությանը BRAVO.am-ի անդրադարձը կարդացեք այստեղ:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին