Մինչեւ համավարակը հաղորդավար Արտյոմ Կարապետյանն ու դերասանուհի Յուլիա Ֆինկը որոշել էին ամառային ընտանեկան հանգիստն անցկացնել ծովափին: Հետո մտափոխվել են`հասկանալով, որ երեխաները դեռ փոքր են, եւ իրենց համար դժվար կլինի: Եվ ինչպես մեզ հետ զրույցում նշել է Յուլիան, այս վիճակն իրենց հանգստի կազմակերպման եւ վայրի ընտրության վրա չի ազդել:
Արտյոմ Կարապետյանը եւ Յուլիա Ֆինկը
«Գրեթե մեկ ամիս հանգստացանք Ստեփանավանում: Ամեն տարի ենք գնում, քանի որ մայրիկս զինվորական է եւ ապրում է այնտեղ: Մեզ համար շատ հարմար է այնտեղ հանգստանալ՝ կենդանիներ, բնություն, թթվածնով հարուստ մաքուր օդ եւ խաղեր: Փոքրիկներիս համար այս շրջանում ամենալավ հանգիստն է»,- ասել է դերասանուհին եւ հավելել, որ տղաները շատ են սիրում բնություն.«Ամբողջ օրը խաղում էին երեխաների հետ, եւ դժվարությամբ էինք տուն բերում»:
Արտյում Կարապետյանը եւ Յուլիա Ֆինկը
Հանգստի ընթացքում զույգը հասցրել է նաեւ գեղեցիկ ֆոտոշարք իրականացնել: «Լուսանկարիչը Դիանա Սերոբյանն է`Արտյոմի բարեկամուհին, մեր լավ ընկերը: Կազմակերպչական հարցերով եւ ոճով զբաղվել է նրա քույրը` Ելենա Սերոբյանը: Ռուսաստանից էին ժամանել: 3 օրով մեկնեցինք Դիլիջան եւ ընկերական, դրական ու շատ ջերմ մթնոլորտում նկարեցինք այս շարքը»,-եզրափակել է Յուլիան:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Դիանա Սերոբյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: