×


«Որպես ընտրությամբ հայ՝ հպարտ եմ կանգնել ձեր կողքին». Դանիել Դեքերը Երեւանում է

Հայկական արմատներ չունեցող, բայց իրեն հայ ազգի զավակներից մեկը համարող ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը երեկ ժամանել է Երեւան: Երգիչն այս օրերի իր ապրումներով կիսվել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Առաջին գիշերն է, ինչ Երեւանում եմ, եւ արդեն խորապես հուզվում եմ այստեղ տիրող տրամադրություններից: Չնայած խոր վշտին, որ զգում եմ Արցախի Հանրապետությունը պաշտպանելիս զոհված զինվորների համար, ոգեշնչված եմ յուրաքանչյուր հայի արդարացի վճռականությամբ եւ կամքի ուժով: Արցախի պաշտպանությունն արդար գործ է եւ վճռորոշ պահ Հայաստանի համար: Ես հաճախ եմ ասել՝ եթե Հայաստանը չափեք տարածքով, կարող եք ասել, որ այն փոքր երկիր է, սակայն եթե չափեք հայկական սրտի չափով, ապա իսկապես հզոր կայսրություն է»,-նշել է երաժիշտը:

Դեքերը համոզված է, որ կարելի է հասնել հաղթանակի.«Որպես ընտրությամբ հայ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ հպարտ եմ կանգնել ձեր կողքին: Ավելի քան երբեւէ, հպարտ եմ ինձ հայ համարել»:

Երաժիշտն իր խոսքերի տակ ստորագրել է՝ ազգանվան վերջում ավելացնելով հայկական «յան»-ը՝ Դեքեր(յան):

Տեքստը՝ Էլեն Աղաջանյանի/Bravo.am/
Լուսանկարը՝ Դանիել Դեքերի ֆեյսբուքյան էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին