Անվանի դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովը միացել է Հայկական ասամբլեայի մարդասիրական նախաձեռնությանը՝ իր առաջիկա համերգի հասույթը փոխանցելով հիմնադրամին՝ ի օգնություն Արցախի երեխաներին։ Այդ մասին տեղեկացրել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։
Տեսանյութում մաեստրո Սպիվակովի ելույթից մի հատված է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգից։
«Այս խոսքերը, որոնք ես վերցնում եմ հին առակից, կարող են ուղղված լինել բոլոր հայերին, որոնց ճակատագրերը սփռված են աշխարհով մեկ, դուք աշխարհի լույսն եք, դուք աստղեր եք, մաքրության տաճար եք, ձեզնից յուրաքանչյուրի ներսում տիեզերքն է»,- ասել է Վլադիմիր Սպիվակովը:
BRAVO.am


×
2,232





