×


Համասյանը, Թանկյանը, Մորելոն եւ այլ արտիստներ՝ Արցախի համար

Աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանն իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձի միջոցով հայտնել է երաժշտական նոր նախաձեռնության մասին՝ նպատակ ունենալով աջակցել պատերազմից տուժած հայրենակիցներին:

«Սիրելի ընկերներ, մենք հրաշալի երաժշտական կազմ ունենք, որը պատրաստ է միջոցներ հայթայթել Արցախյան պատերազմից տուժած ընտանիքների համար։ Կօգնե՞ք մեզ»,- գրել է երաժիշտը։ Այսպիսով, հոկտեմբերի 28-ին առցանց բարեգործական համերգ է նախատեսվում, որի ընթացքում ելույթ են ունենալու հայ եւ արտասահմանցի հայտնի արտիստներ։

Նշենք, որ նախաձեռնության համահեղինակն է ONEArmenia կազմակերպությունը, որը պատրաստվում է հանգանակությունները կրկնապատկել եւ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։


Համերգի ընթացքում ելույթ են ունենալու Տիգրան Համասյանը, Սերժ Թանկյանը, Թոմ Մորելոն, Դերեք Շերինիանը, Բեն Ուենդելը, Տատյանա Սպիվակովան, Արտյոմ Մանուկյանը, Միքայել Ոսկանյանը եւ այլք։ Նախաձեռնությանը միացած արտիստների եւ այլ մանրամասների մասին կարող եք տեղեկանալ միջոցառման ֆեյսբուքյան էջում՝ https://www.facebook.com/events/670118620288298/ : 

Եթերը կմեկնարկի չորեքշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, ONEArmenia-ի ֆեյսբուքյան, յութուբյան եւ ինստագրամյան էջերում՝
11:00 Լոս Անջելես
14:00 Նյու Յորք
20:00 Փարիզ
21:00 Մոսկվա
22:00 Երեւան

Նվիրատվություն կատարելու համար այցելեք՝ https://campaign.onearmenia.org/artistsforartsakh : 

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին