×


Լուսանկարը՝ Celeste Sloman/Redux/eyevine

Ալեքսիս Օհանյանն Արցախի հարցով դիմել է ԱՄՆ-ի եւ Գերմանիայի առաջնորդներին

Ամերիկահայ գործարար, Reddit կայքի եւ Initialized Capital ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը տեսաուղերձով դիմել է ԱՄՆ-ի եւ Գերմանիայի ղեկավարությանը.

«Այն, ինչ կատարվում է Արցախում, ողբերգություն է: Առանց իրական զինադադարի, տառապանքները դեռ երկար կշարունակվեն: Կոչ եմ անում Միացյալ Նահանգների իմ կառավարությանը դիմակայել Ադրբեջանի եւ Թուրքիայի բռնապետերին եւ դատապարտել հայերի դեմ իրականացվող հարձակումները. պատժամիջոցներ սահմանել եւ անհապաղ հրադադար հաստատել»:

Նա նշել է՝ քանի որ Միացյալ Նահանգները լռում է, ինքը դիմում է նաեւ Գերմանիայի կանցլերին:

«Արդեն շաբաթներ են անցել, եւ բացարձակապես ոչ մի բառ ԱՄՆ-ից՝ այն երկրից, որն ընդունեց Ցեղասպանությունից փրկված իմ հայ նախնիներին: Այդ իսկ պատճառով դիմում եմ կանցլեր Անգելա Մերկելին, քանի որ նաեւ Գերմանիայի քաղաքացի եմ. հիմա աշխարհին պետք է մի ղեկավարություն, որը պատրաստ է դեմ ելնել էթնիկական զտմանը»,- եզրափակել է գործարարը:

BRAVO.am

Sieh dir diesen Beitrag auf Instagram an

Ein Beitrag geteilt von Alexis Ohanian Sr. (@alexisohanian) am

Կարդալ ավելին

Quality Sign BW