×


Դանիել Դեքերը՝ ռազմաճակատում գտնվող Վարդան Բադալյանի մասին

Ինչպես BRAVO.am-ը հայտնել էր իր ընթերցողին, ամերիկացի երաժիշտ Դանիել Դեքերը դեռեւս օրեր առաջ ժամանել է Երեւան՝ «այս դժվար ժամանակաշրջանում հայ ժողովրդի կողքին լինելու համար»:

Դեքերը մի անգամ չէ, որ ընդգծել է՝ իրեն ընտրությամբ հայ է համարում: Երաժիշտը նշել է, որ այստեղ լսում է հայկական երաժշտություն եւ առանձնացրել երգիչ Վարդան Բադալյանի կատարումները:

«Երեւանի փողոցներով քայլելիս լսում եմ Վարդան Բադալյանի երաժշտությունը, ով Արցախի առաջնագծի զինվոր է: Ողջունում եմ քեզ, դու իսկական հերոս ես»:


Նշենք, որ արցախցի երգիչն արդեն մի քանի օր է՝ ռազմաճակատում է:

«Ես էլ հասա մեր արծիվ տղերքին։ Մենք պիտի արժանի լինենք մեր հերոսների սխրանքին»,- գրել էր Վարդանը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին