×


Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքը կներկայացվի հատուկ ցուցադրությամբ

Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի «Ղարաբաղ» շարքը, որ ստեղծվել է 1992-1997 թվականներին՝ Արցախյան պատերազմի առաջնագծում, Արցախի տարբեր շրջաններում, հոկտեմբերի 30-ից կցուցադրվի Գեղագիտության ազգային կենտրոնում։

«Անվերջ վերադարձ» խորագրով ցուցադրությունը ներառում է 29 լուսանկարչական աշխատանք: ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 30-ը:

«Ցուցադրության նպատակը թիկունքի ամրապնդման գործում արվեստի միջոցով ներդրում կատարելն ու առաջնագծում գտնվող հայ զինվորին հնարավոր օժանդակություն ու աջակցություն ցուցաբերելն է. ցուցադրության մուտքի տոմսերի, պաստառների ու բացիկների վաճառքի ամբողջ հասույթը կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- նշվում է հաղորդագրությունում:


1970-ականներից սկսած՝ Գագիկ Հարությունյանի լուսանկարները հրապարակվել են տեղական ու համամիութենական պարբերական մամուլում, որոնք տարածվել են նաեւ արտասահմանում: Լուսանկարիչն ամենուրեք փնտրել է առավելապես մարդուն, ձգտել է բացահայտել մարդու եւ բնության հարաբերությունը, մարդու եւ տիեզերքի անտեսանելի կապը, ինչն ակնհայտորեն երեւում է նաեւ հեղինակի «Ղարաբաղ» շարքի յուրաքանչյուր լուսանկարի մեջ։

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին