×


«Շնորհակալ կլինեմ բոլորից, ովքեր կաջակցեն ինձ ու իմ երկրին». Մաշա Մնջոյանը համերգ կտա Սիդնեյում

Ավստրալիայում բնակվող երգչուհի Մաշա Մնջոյանը բարեգործական համերգ կունենա՝ Արցախին աջակցելու նպատակով: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառման միջոցով, նաեւ նշել՝ պատերազմական շրջանում չեղյալ էր հայտարարել իր համերգները, բայց այժմ որոշել է երգել եւ օգնել հայրենիքին:

«Սգում եմ այս պատերազմում զոհված իմ բոլոր եղբայրների եւ քույրերի, բոլոր այն զինվորների համար, ովքեր չեն խնայել իրենց կյանքը եւ հերոսաբար պայքարել են մեր հողի եւ արդարության պահպանման համար: Քանի որ ցանկանում եմ ավելի օգտակար լինել երկրիս, իմ զգացմունքներն ու համերաշխությունը կարտահայտեմ հայկական ազգային երգերի միջոցով. մարդկանց կհավաքեմ մեկ վայրում՝ նրանց հետ սիրո եւ երաժշտության լեզվով հաղորդակցվելու եւ իմ ծագման ու գեղեցիկ երկրի պատմությունը փոխանցելու:

Շնորհակալ կլինեմ բոլորից, ովքեր կցանկանան ներկա գտնվել, աջակցել ինձ ու իմ երկրին, որն ապրում է իր ամենադժվար ժամանակները»,-գրել է Մաշան:

Երգչուհին ընդգծել է՝ նոյեմբերի 6-ին կայանալիք համերգի հասույթի մի մասը կտրամադրվի Արցախին, ինչպես նաեւ հասանելի են դրամահավաքության լրացուցիչ հնարավորություններ՝ նվիրատվություն եւ այլն:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին