Հաշվի առնելով Արցախի դեմ սանձազերծված պատերազմը եւ կորոնավիրուսի համավարակը՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել այս տարի չմասնակցել «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին:
«Հանրայինի ստեղծագործական թիմն այս տարվա մրցույթի մասնակից էր ընտրել տասներեքամյա Մալենային։ Նա միանգամայն տրամաբանական է համարել այս որոշումը»,- նշվում է մամուլի հաղորդագրությունում:
«Եվրատեսիլ» եւ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթների գործադիր տնօրեն Մարթին Օսթերդալն ասել է.«Հայաստանը «Մանկական Եվրատեսիլի» հաջողակ մասնակիցներից մեկն է եւ նախորդ 13 մրցույթներում երբեք լավագույն տասնյակից դուրս չի մնացել։ Մենք հասկանում ենք մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի պատճառները, եւ սա շատ ցավալի լուր է՝ նրանց պակասը կզգացվի։ Սիրով կսպասենք Հայաստանի վերադարձին 2021-ին»։
Մրցույթը տեղի է ունենալու 2020թ.-ի նոյեմբերի 29-ին՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, որին կմասնակցի 12 պետության ներկայացուցիչ։ Կորոնավիրուսային համավարակի պատճառով «Մանկական եվրատեսիլ 2020-ը» պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա փոփոխված ձեւաչափով՝ մասնակիցների ելույթները տեսագրվելու են եւ հեռուստաշոուի տեսքով ներկայացվելու հեռուստադիտողներին։
BRAVO.am


×
18,010







Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: