×


«Էս պատուհանից նայել է Նժդեհն ու հավատացել է հայի կամքին». Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Տաթեւում արված լուսանկար է հրապարակել Ինստագրամի իր էջում, իսկ կից գրել է.

«... ու ինչ էլ լինի, միեւնույն է՝ մի օր մենք կհանդիպենք ու միմյանց ուժ կտանք. թերի, թե խիզախ, տկար, թե ուժեղ, անհավատ, թե հավատավոր... մենք կգտնենք ուժ ու կվերագտնենք իրար... նույն Երկրի երկու զավակ, ու միասին կանցնենք արհավիրքների միջով, միասին կանցնենք մեր թուլությունների վրայով, կպատռենք պառակտված կամքն ու կդառնանք նորից մեկ. մի ամբողջություն: Կամ էդպես... կամ ոչինչ...

Էս պատուհանից նայել է Նժդեհը, պարզ հայացքով է նայել ու հավատացել է հայի կամքին, Սյունիքի ոգուն ու Տաթեւի տված ուժին: #խաղաղությունԵրկրին

---

1917 թվականի դեկտեմբերին Երզնկայի զինադադարը խախտած օսմանյան զորքերի հարձակումը. թուրքերի դեմ պայքարելու ցանկություն չունենալով՝ Կայզերական Գերմանիայի աջակցությամբ 1918 թվականի մայիսի 28-ին իր անկախությունն է հռչակում Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Դրան հաջորդում է մինչ այդ գոյություն չունեցած մի պետության՝ Մուսավաթական Ադրբեջանի ստեղծումը Օսմանյան կայսրության օժանդակությամբ, որը Հարավային Կովկասի մուսուլմանների միության ձեւ էր՝ բաղկացած Ռուսական կայսրության Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներից։ Դրան հաջորդում է հայոց պետականության վերականգնումը։

Հայ-ադրբեջանական հարաբերությունները ի սկզբանե լարված էին՝ կապված այն փաստի հետ, որ հայկական Ղարաբաղը, Զանգեզուրը ու Նախիջեւանը մուսուլմանները ցանկանում էին ներառել իրենց սահմաններում։ 1919-21 թվականների Զանգեզուրի ինքնապաշտպանությունը ղեկավարում է Գարեգին Նժդեհը։ Պայքարի ակտիվ կենտրոններից մեկն է դառնում Տաթեւի վանքը»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին