Դեկտեմբերի 7-ին լույս աշխարհ է եկել դերասան-ամուսիններ Սեյրան Մովսիսյանի եւ Մարինա Մնացականյանի առաջնեկը: Տղան Միքայել անունն է ստացել:
«Կնոջս սիրելի անունն է. հրեշտակապետի անուն է եւ գերբնական ուժ ունի իր մեջ»,-ասել է դերասանը եւ հավելել.«Կանայք կարծում են՝ տղամարդիկ երբեք չեն հասկանա, թե ինչ են իրենք զգում, երբ ծննդաբերում են: Ես խոնարհվում եմ բոլոր մայրերի առաջ, բայց կարող եմ ասել, որ կանայք էլ երբեք չեն ունենա տղամարդկանց ապրումները, երբ իրենց կինը հիվանդանոցում է, ծննդաբերում է: Թե ինչ է կատարվում այդ պահին մեր ներսում, ոչ մի կին չի հասկանա»:
Մարինա Մնացականյանը
Որպես հայր՝ պատասխանատվության մեծ զգացում ունի.«Երբ լսում ես, որ ծնվել է, նույնիսկ առանց նրան տեսնելու լցվում ես պատասխանատվությամբ, մեծանում ես եւ քեզ լրիվ այլ մարդ ես զգում. էլ առաջվանը չես լինում: Ծննդաբերության ողջ ընթացքում աղոթել եմ Մարինայի եւ փոքրիկի համար, ամեն ինչ կարգին է, փառք Տիրոջը»:
Սեյրանը նշել է, որ իրենց համար ամենաբարդը պատերազմական օրերն էին.«Ամեն մի անկյունում, ամեն մի ընտանիքում խոսվում էր պատերազմի մասին, ես շատ էի վախենում, որովհետեւ Մարինան շատ ծանր էր տանում: Ամեն կերպ փորձում էի նրան հեռու պահել լրատվությունից, համացանցից: Իմ երեխան եւ Մարինան անցան կորոնավիրուսի եւ պատերազմի միջով, բայց փառք Աստծո, ամեն բան կարգին է: Մենք պարտավոր ենք սերունդներ տալ, հատկապես տղա երեխաներ ունենալը շատ կարեւոր է մեր ազգի համար, եւ եւս վստահ եմ՝ ամեն ինչ լավ է լինելու»,- ասել է նա եւ հավելել.«Խաղաղություն եւ սեր թող լինի ամենակարեւորը մարդկանց ներսում: Ուզում եմ՝ Հայաստանս հզորանա, ծաղկի, բարգավաճի, ես եւ իմ ընտանիքը շատ ենք սիրում մեր երկիրը եւ ամուր կանգնած ենք մեր հողի վրա»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: