×


Դարձիր Ձմեռ պապ կամ Ձյունանուշ արցախցի երեխաների համար

Օլգա Պարախինան Ֆեյսբուքի իր էջում կիսվել է մի գաղափարով, որը, նրա խոսքով, արդեն կյանքի է կոչվել։ Այն է` հավաքել արցախցի երեխաների նամակներն՝ ուղղված Ձմեռ պապին, եւ յուրաքանչյուրիս օգնությամբ դրանք իրականություն դարձնել։

«Մենք իսկապես ուզում ենք, որ մեծահասակների ստեղծած իրականությունը չվհատեցնի մեր երեխաներին հավատալ հրաշքներին ու բարությանը։ Շնորհիվ մեր կենսախինդ ու նվիրված կամավորների` ծնվեց https://smartgift.am/ru նախագիծը, որի համար էլ մենք հավաքել ենք Ձմեռ պապին ուղղված նամակներն արցախցի երեխաներից, ստեղծել կայքը, եւ հիմա յուրաքանչյուրս կարող ենք դառնալ բարի հրաշագործ նրանց համար»,- գրել է Օլգան։

Նրա խոսքով` պարզապես հարկավոր է ընտրել երեխային, իմանալ նվերի մասին, որը նա ցանկանում է, եւ փաթեթն ուղարկել Հակոբ Հակոբյան 3, Smartklick ընկերության հասցեով։ «Ամանորից առաջ մենք նվերները կհանձնենք երեխաներին մեր կամավորների միջոցով, որոնք կվերահսկեն գործընթացը, կամ փաթեթները կտանենք անձամբ»։

Օլգա Պարախինան պատմել է, որ երբ սկսել են այս հեքիաթային պատմությունը կյանքի կոչել, պարզ է դարձել, որ երեխաներն ունեն եղբայրներ ու քույրեր, որոնք մանկական խաղալիքների փոխարեն խնդրել են սմարթֆոններ կամ տաք հագուստ նվիրել իրենց.«Սկզբում մենք Նարեկ Ասլիկյանի հետ որոշել էինք չանդրադառնալ այդ նամակներին, բայց մանրամասն ուսումնասիրելով իրավիճակը` հասկացանք, որ դա պարզապես քմահաճույք չէ, այլ հրատապ կարիք։ Շատ երեխաներ չեն կարող լիարժեք սովորել, քանի որ նրանց ընտանիքները չունեն գաջեթներ գնելու հնարավորություն` առցանց ուսուցումն ապահովելու համար։ Այդ իսկ պատճառով մենք շատ ենք ցանկանում այդ երեխաների համար գնել պարզ, բայց ֆունկցիոնալ սմարթֆոններ։ Մենք հավատում ենք, որ դրանք կարող են օգնել գիտելիքներ ձեռք բերել, բայացահայտել նրանց կարողությունները, ներուժը` ի շահ իրենց ընտանիքի եւ երկրի»։

Նախաձեռնության հեղինակն իր գրառման վերջում հավելել է, որ եթե ցանկանում եք աջակցել ծրագրին, այդ թվում՝ ոչ ֆորմալ նվերների` սմարթֆոնների եւ հագուստի տեսքով, ապա կարող եք անձնական հաղորդագրություն գրել իր էջին։ Օլգա Պարախինան ձեզ կպարզաբանի, թե ինչպես մասնակցել։ «Շնորհակալ կլինենք օգնության համար եւ,իհարկե, հաշվետվություն կներկայացնենք ծախսված յուրաքանչյուր դրամի ու ռուբլու համար»,- գրել է նա։

Պատրաստեց Աստղիկ Իսկանդարյանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW