×


«Ես այդ երջանիկներից եմ». Նելլիի 35-ամյակի լուսանկարները

Նելլին դարձել է 35 տարեկան: Տարեդարձը նշելու իր տարբերակի, երազանքների իրականացման մասին հոբելյարը պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել խնջույքից:

«Քանի որ իմ ծննդյան օրը տարեսկզբին է, հետեւեցի այն գաղափարին, որ ինչպես տոնես, տարին հենց այդպես էլ կանցնի: Հավաքվել էին 35 աղջիկ՝ իմ քույրերը, մտերիմները, ընկերուհիները, այսինքն՝ միայն այն մարդիկ, որոնց հետ ես գրեթե ամեն օր շփվում եմ»,-նշել է նա:

Նելլին


Կեսգիշերին Նելլիին անակնկալ են մատուցել ընտանիքի անդամները՝ ամուսինը եւ դուստրերը.«Արդեն 35 եմ եւ հասկացա, որ ինչ պետք է կնոջը լիարժեք երջանիկ լինելու համար, ես ունեմ»:

Շատ է սիրում տարեդարձի օրը.«Բալիկներիս ծննդից հետո ավելի շատ եմ սկսել սիրել, քանի որ մտածում եմ՝ ինչպես կշնորհավորեն. անգամ հաջորդ օրն աղջիկս նորից շնորհավորում էր ինձ: Նրանց համար շատ հետաքրքիր է, միշտ մենք ենք նրանց անակնկալներ անում, բայց այս անգամ իրենք էին մաղթանքներ հղում»:

Նելլին՝ ամուսնու հետ


Երազանքները նախընտրում է չբարձրաձայնել.«Բոլորն էլ ժամանակի ընթացքում իրականություն են դառնում: Ես այդ երջանիկներից եմ, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նելլին

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին