×


«Երբ Աստված քեզ ստեղծեց, սիրահարվեց իր ստեղծածին». Աննա Էլբակյանը նշում է 62-ամյակը

Այսօր Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ, Խամաճիկների թատրոնի գլխավոր ռեժիսոր Աննա Էլբակյանը նշում է ծննդյան 62-րդ տարեդարձը: Այդ առիթով ջերմ գրառումներ են կատարել ամուսինն ու դուստրը:

Դերասանուհի եւ ռեժիսոր Լիլի Էլբակյանը խոստովանել է. «Բոլորը ունեն մամա, ես ունեմ տաղանդավոր Աննա Էլբակյան՝ մամա, Երեւանի սիրուն աղջիկ, դերասանուհի, ընկեր, հանճարեղ տատիկ, համ էլ հասցնում է լինել բոլորիս Աննա Էլբակյանը: Ծնունդդ շնորհավոր, մամ: Ինձ թվում է՝ երբ Աստված քեզ ստեղծեց, սիրահարվեց իր ստեղծածին: Ես, մենք, քաղաքն ու Աստված քեզ շատ ենք սիրում»:




Իսկ Հայաստանի ժողովրդական արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը հերթական անգամ սեր է խոստովանել: «Շնորհավոր, իմ սեր»,- գրել է նա:

Կարդալ ավելին

Quality Sign BW