Դերասան, հաղորդավար Տիգրան Գեւորգյանի եւ Սեդա Ղուկասյանի ընտանիքը համալրվել է: Լոս Անջելեսում ծնվել է զույգի երկրորդ երեխան: Կրկին հայր դառնալու զգացողությունների եւ փոքրիկի մասին Տիգրանը պատմել է BRAVO.am-ին, նաեւ տրամադրել ընտանեկան լուսանկարներ:
Հումորիստի կինը նրան արու զավակ է պարգեւել: Փոքրիկը ծնվել է հունվարի 31-ին՝ 54 սմ հասակով եւ 3.7 կգ քաշով:
«Անցած տարի նոյեմբերին Միացյալ Նահանգներ եկանք: Քանի որ Գրին քարտ ունենք, որոշեցինք, որ մեր տղան այստեղ ծնվի: Զգացողություններս աննկարագրելի են, չեմ կարող խոսքերով բացատրել, շատ երջանիկ եմ»,-նշել է Տիգրանը:
Տիգրան Գեւորգյանը՝ կնոջ եւ դստեր հետ
Փոքրիկին ծնողները Միքայել անունն են տվել.«Պապիկիս անունն է: Արդեն տեսել եմ տղայիս: Բոլոր նորածիններն էլ, կարծում եմ, իրար նման են: Իսկ մեր աղջիկն անսահման շատ էր սպասում եղբոր լույս աշխարհ գալուն: Ամեն օր հարցնում եւ օրերն էր հաշվում»:
Տիգրան Գեւորգյանը՝ դստեր հետ
BRAVO.am-ը նորածին Միքայելին եւ բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ ու անհոգ մանկություն:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Տիգրան Գեւորգյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: