×


Աստղիկի եւ Նարբեի դստեր՝ Շուշիի 2-ամյակի լուսանկարները

Նարբե եւ Աստղիկ Պողոսյանների ընտանիքում հունվարի 29-ը տոնական է. զույգի դուստրը դարձել է 2 տարեկան: Աստղիկը BRAVO.am-ին պատմել է, որ տարեդարձի օրն աղջնակն արթնանալուն պես ստացել է իր նվերները, որից հետո ուրախ-ուրախ հագել տոնական զգեստն ու պատրաստվել ֆոտոշարքին:

«Շուշին շատ է սիրում լուսանկարվել: Կարծես մոդել լինի, իսկ Մոնթեին պետք է համոզել: Հատուկ այդ օրվա համար նկարահանում էինք կազմակերպել մեր տանը: Ուզում էինք գեղեցիկ հուշեր ունենալ այդ օրվա հետ կապված: Այնուհետեւ Շուշին փչեց տորթի մոմերը, որից հետո ընտանիքով քաղաքից դուրս մեկնեցինք: Շատ ուրախ օր անցկացրինք: Մեծ խնջույք չենք կազմակերպել: Հյուրեր չենք ունեցել: Ընտանիքով ենք եղել եւ միասին ենք ուրախ ժամանակն անցկացրել»,- ասել է նա եւ հավելել, որ դստեր հետ տորթի մոմերը փչելիս մեկ երազանք է մտապահել. ուզում է՝ խաղաղ երկնքի տակ ապրի իր Շուշին:

Փոքրիկ Շուշին


Փոքրիկի առաջին տարեդարձին երկար էր պատրաստվել, իսկ 2-րդ տարեդարձին վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններից հետո թեեւ այնքան էլ բարձր տրամադրություն չեն ունեցել, ամեն ինչ արել են, որ բարի հուշերով լի օր լինի իրենց ընտանիքի համար:

Շուշիի 2-ամյակին


Քրոջ տարեդարձին առանձնահատուկ ուշադրությամբ է պատրաստվել Մոնթեն: Աստղիկի խոսքով՝ որդին իրենից գումար է խնդրել, միասին գնացել են առեւտրի կենտրոն, ինքնուրույն նվեր է գնել, հետո մայրիկի հետ փաթեթավորել ու նվիրել Շուշիին: Իսկ վերջինս, ինչպես դերասանուհին է նշել, շատ է սիրում անակնկալներ ու նվերներ:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Պողոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին