Հաղորդավարներ Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանը սպասում են իրենց երկրորդ բալիկին:
Երեխայի սեռը պարզելու հաճույքն ու այն հարազատների հետ կիսելու բերկրանքը զույգն իրագործել է իրենց դստեր՝ Անի Անդրեայի հնգամյակի խնջույքի ժամանակ:
View this post on Instagram
Գեղեցիկ ակնթարթներով Լիլիթը կիսվել է ինստագրամյան հետեւորդների հետ.«Եվ վերջապես, թող մեր տղան բերի խաղաղություն, սեր եւ հաջողություն: Մենք քեզ սպասում ենք, մեր տղա, հատկապես Անդրեան: Անի Անդրեա, շնորհակալ ենք քեզ, որ սովորեցրիր մեզ, թե ինչ է ընտանիքը. դու մեր լույսն ես»,- հոլովակին կից գրել է հաղորդավարուհին:
Վահե Խանամիրյանը՝ դստեր հետ
BRAVO.am


×
15,835






