Մոդել Շուշան Երիցյանն օրեր առաջ է վերադարձել Դուբայից: Հուրախություն նրա՝ կարանտինային սահմանափակումները վերջին շրջանում թուլացել են, եւ ճամփորդելու հնարավորությունը բաց չի թողնում:
«Դժվար տարվանից հետո առաջին հերթին մեկնեցի հանգստանալու: Ամռանը շատ եմ այցելում Եվրոպա, իսկ ձմռանը՝ Դուբայ: Հիմա նախընտրում եմ պասիվ եւ ճանաչողական հանգիստ: Ես արեւ շատ եմ սիրում: Ցերեկը վայելում էի արեւը` ընդունելով վիտամին D, երեկոյան հաճելի վայրում ընթրում եւ, իհարկե, գնումներով զբաղվում: Սա կհիշվի որպես կարանտինից հետո շատ սպասված առաջին հանգիստ, երբ ամեն մի վայրկյանն արդեն գնահատում ես ու նորովի ընկալում»,-մեզ հետ զրույցում ասել է Շուշանն ու հավելել, որ արձակուրդն անցկացրել է ընկերուհու հետ:
Շուշան Երիցյանը
Մոդելի խոսքով՝ հանգստանալիս ֆոտոշարքերի վրա աշխատում է հնարավորինս քիչ ժամանակ ծախսել: Համոզված է`ճիշտ պահին ճիշտ տեղում մի քանի կադրն էլ է բավական:
Նշում է՝ ճամփորդելիս, սովորության համաձայն, մտերիմներից հարցնում է՝ թե ինչ կցանկանան, որ տվյալ երկրից բերի: Քանի որ բնական քարերի եւ մոմերի սիրահար է, իր համար էլ դրանք միշտ գնում է:
Աշխատանքի մասին խոսելի նա նշել է, որ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսին արժանանալուց հետո սերիալներում, հեռուստանախագծերում չի նկարահանվում ու դեռեւս մտադրություն չունի: Հազվադեպ ընդունում է գովազդային կամ գեղարվեստական ֆիլմում նկարվելու առաջարկներ:
Շուշան Երիցյանը
Վերջերս համացանցում լուր տարածվեց, որ մոդելը գաղտնի ամուսնացել է: Հարցին մոդելն այսպես է արձագանքել.«Ինքդ քեզ արած ամենամեծ վատությունն անձնական կյանքը հանրայնացնելն է: Դա հնարավորինս փակ ու մարդկանց աչքից հեռու պետք է պահել»:
Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Շուշան Երիցյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: