×


Չհրապարակված կադրեր «Երկուսով» սերիալի նոր սերիաներից

Մարտի 15-ից «Երկուսով» հեռուստասերիալը կվերսկսի հեռուստատեսային ընթացքը: Տեւական դադարից հետո ինչ զարգացումներ կունենա սերիալը, դերասանական կամզում կլինեն արդյոք փոփոխություններ, BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է սցենարիստ Անի Մաղաքյանը: Ներկայացնում ենք նաեւ կադրեր նկարահանամն հրապարակից:

«Սա մեր երկրորդ դադարն էր. հարկադրված էինք՝ պայմանավորված պանդեմիայի, պատերազմի հետեւանքներով: Իհարկե, փորձում ենք հեռուստադիտողին հասցնել իրավիճակի արտաքին շերտը, բայց շատ-շատ հարցեր, խնդիրներ կան, որոնք երբեւէ չենք կարողանա բարձրաձայնել, եւ այդ ամենը հաղթահարելով՝ վերջապես թիմը որոշեց սթափվել եւ գործը գլուխ բերել: Փառք Աստծո, ամեն ինչ շատ լավ է ընթանում»,- նշել է սցենարիստը եւ հավելել.«Կան նախագծեր, որ այդ ընթացքում նկարահանվել են, բայց մենք, ներսից իմանալով ամենը, տեսնում ենք, թե որակային ինչ զիջումներով է նկարահանվել տվյալ նախագիծը՝ եթերում մնալու համար: Չուզեցինք դրան գնալ եւ նախընտրեցինք դադար, որից հետո լավ որակով կներկայանանք հեռուստադիտողին: Տարբերությունը դա է»:


Դադարի ժամանակ Անին շարունակել է գրել սցենարը: Նրա խոսքով՝ մեծ մասը պատրաստ է.«Այժմ խմբագրում եմ եւ հարմարեցնում ներկա իրավիճակին: Շուտով կգրեմ նաեւ ավարտը. մի քանի օրվա աշխատանք է մնում, որպեսզի ավարտեմ սցենարը»:


Նախագծի ավարտի մասին սցենարիստը նախընտրեց չխոսել.«Չեմ ուզում ասել՝ ինչքան է մնացել հանգուցալուծմանը. անսպասելիությունը միշտ մեր օգտին է աշխատում: Այսպես ասեմ՝ այնքան հետաքրքիր են լինելու ընթացիկ իրադարձությունները, որ մարդիկ ավարտի մասին չեն մտածելու»:


Սերիալի դերասանական կազմում միայն մեկ փոփոխություն է եղել. Գայանե Ավետիսյանին փոխարինել է Անուշիկ Առաքելյանը.«Գայանեն Հայաստանում չէ եւ չէր կարող վերադառնալ: Անուշիկին առաջարկեցինք դերը, եւ նա, հուրախություն մեզ, սիրով համաձայնեց»:


Անի Մաղաքյանից հետաքրքրվել ենք նաեւ՝ շարունակելու են արդյոք նախագծում նկարահանվել այն դերասանները, ովքեր այս ընթացքում այլ սերիալներում են ընդգրկվել եւ այժմ էլ խաղում են (օրինակ՝ Մերի Երեմյանն այժմ նկարահանվում է «Ծաղիկներ ձյան տակ» սերիալում).«Նրանք, ովքեր այս ընթացքում զբաղված են եղել այլ նախագծերում, կամ շարունակում են զբաղված լինել, ի դեպ, այդպիսիք մեկ-երկուսն են, պետք է գան, նկարահանվեն եւ իրենց կերպարները հասցնեն ավարտին. այդպիսին է պայմանավորվածությունը»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Շանթի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW