×


Լայանայի դստեր 6-ամյակի լուսանկարներն ու սպասումը

Երգչուհի Լայանայի եւ Ռոլանդ Պողոսյանի դուստրը դարձել է 6 տարեկան: Էլինայի սպասված տարեդարձի լուսանկարները երգչուհին տրամադրել է BRAVO.am-ին եւ պատմել տոնական օրվա մասին:

«Քանի որ արդեն մեկ տարի է՝ ապրում ենք սահմանափակումներով, զուսպ եւ առանց միջոցառումների, գիշերն արթնացել էր եւ անհամբեր սպասում էր տարեդարձը նշելուն: Հագել էր իր սիրելի զգեստն ու սպասում էր: Երջանիկ էր, անխոս: Ինչքան քիչ բան է պետք երեխաներին՝ երջանիկ եւ ուրախ լինելու համար»,-նշել է Լայանան:


Նրա խոսքով՝ վերջին տարիների աղջկա հետ են ընտրում տարեդարձի թեման եւ սկսում պատրաստվել.«Անցած տարի արքայադուստր Սոֆյան էր, այս տարի երկար ենք մտածել: Միասին դիտեցինք «Մոխրոտ» եւ «Սպիտակաձյունիկ» մուլտֆիլմերը, բայց երկար մտածելուց հետո հաղթեց «Սպիտակաձյունիկը», քանի որ գունային առումով ավելի հարուստ է»:


Լայանան նշել է, որ արդեն ունեն ձեւավորված թիմ, որն էլ պատրաստում է ծննդյան խնջույքի պարագաները.«Խոսքն իմ եւ սկեսրոջս մասին է:). քաղցրի ամբողջ սեղանն անում է մեր տատիկը, իսկ ես զբաղվում եմ հագուստով»:

Էլինան այս տարի դպրոց կգնա: Լայանան ասել է, որ արդեն պատրաստվում են. «Հաճախում ենք նախակրթարան, կարելի է ասել՝ պատրաստ ենք դպրոց գնալուն: Եթե մայրիկին նմանվի, ուրեմն կլինի գերազանց աշակերտ եւ ուսանող. ես երկու կարմիր դիպլոմ ունեմ: Շատ եմ կարեւորում ուսումը»:
Լայանան բոլոր մանուկներին մաղթել է խաղաղ երկնքի տակ ապրել, իսկ ծնողներին՝ կարողանալ երջանկացնել նրանց:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Լայանայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին