×


«Դու այնքան ուրիշ ես». Սուրեն Շահվերդյանը` Լուիզա Ղամբարյանի մասին

Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Երեւանի դրամատիկական թատրոնից, որտեղ «Սեւ, դառը շոկոլադ» ներկայացման ավարտին ծաղիկներ է նվիրում դերասանուհի Լուիզա Ղամբարյանին։

Կից գրառմամբ ռեժիսորը նշել է.«Խոնարհումս Լուիզա Ղամբարյանի պրոֆեսիոնալիզմին։ Մինչ այս առավոտ բացարձակապես չգիտեինք` խաղալու ենք ներկայացումը, թե ոչ։ Արդեն տասնհինգ օր է` մեր շատ հարգելի եւ սիրելի Գեորգի Կիմիչը մեզ հետ չէ։ Միեւնույն ժամանակ, երբ Լուիզան ներկայացում էր խաղում, նրա մայրը` Ալլա Միխայիլովնան, արդեն տասն օր է՝ հիվանդանոցում է, նրան միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։

Շնորհակալ եմ քեզ քո պրոֆեսիոնալիզմի համար, նրա համար, որ դու այդքան ուրիշ ես, եւ նրա համար, որ դու այդքան սիրում ես քո հանդիսատեսին։ Առողջություն բոլորին։ Հոգ տարեք ձեր ու ձեր սիրելիների մասին»։


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW