×


Մահացել է Լուիզա Ղամբարյանի մայրը

Կյանքից հեռացել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի մայրը` Ալլա Մուրադյանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը:

«Ցավակցում եմ, Լուիզ: Ալլա Միխայլովնան էլ գնաց: Համբերություն քեզ», - գրել է նա:

Դեռ օրեր առաջ Սուրեն Շահվերդյանը ներկայացումից հետո, որում զբաղված է Լուիզա Ղամբարյանը, գրել էր.«Արդեն տասնհինգ օր է` մեր շատ հարգելի եւ սիրելի Գեորգի Կիմիչը մեզ հետ չէ։ Լուիզայի մայրն էլ՝ Ալլա Միխայլովնան, արդեն տասն օր է՝ հիվանդանոցում է, նրան միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք»։  

Դերասանուհու մայրը եւ ամուսինը՝ բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը, վարակվել էին կորոնավիրուսով:

Նախորդ տարի մեզ հետ զրույցում Լուիզան պատմել էր Ալլա Մուրադյանի մասին.«Մայրս ինձ հետ է ապրում: Նա երեք երեխայի մայր է, եղել է տնային տնտեսուհի, բայց արդեն շուրջ 30 տարի է՝ աշխատում է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Նա բեմական գործունեության հետ կապ չունի. սպասարկող անձնակազմից է, լինում է ետնաբեմում, բայց բավական մեծ աշխատանք է կատարում»:

BRAVO.am-ը ցավակցում է Լուիզա Ղամբարյանին եւ հարազատներին:

BRAVO.am

Ալլա Մուրադյանը՝ թոռնուհու՝ Գաբիի հետ


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW