Արամեի եւ Աննա Թովմասյանի երեխաներին հանրությունն առաջին անգամ կտեսնի երգչի նոր տեսահոլովակում, որն օրերս է նկարահանվել՝ «Ես ու դու» երգի հիման վրա:
Պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանը նոր աշխատանքից որոշ մանրամասներ է պատմել BRAVO.am-ին:
Նա նշել է, որ «Ես ու դու»-ն զուգերգ չէ. երգչի կինը չի ձայնակցում նրան, պարզապես երեխաների հետ նկարահանվել է ընտանեկան տեսահոլովակում:
Նկարահանումները տեսի են ունեցել ապրիլի 19-ին, իսկ պրեմիերան նախատեսվում է ամռանը:
Արամեն
«Մոտ երկու ամսից կցուցադրենք: Այս շրջանում նկարահանեցինք, քանի որ համերգներով երկրում չէինք լինելու»,- պատմել է Սյոմա Կոդաբաշյանը:
Նոր երգի խոսքերի հեղինակը Դիանա Մարդանյանն է, իսկ երաժշտությունը գրել է Օֆելյա Մկրտչյանը:
Այս օրերին Արամեն համերգներով Ռուսաստանում է:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Արամեի ֆեյսբուքյան էջից


×
5,646






