BRAVO.am-ը ներկայացնում է, թե հայկական շոու-բիզնեսի որ ներկայացուցիչներին են ամենաշատն անդրադառնում մեդիայում եւ ինչ թեմաների շուրջ:
Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի օգնությամբ պարզեցինք այն հայտնիներին, ովքեր ամենաշատն են գտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում ապրիլ
ամսվա ընթացքում:
Մոտ 150 լրատվական կայքերի ապրիլ ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված հայտնիների եռյակն է՝
• Սիրուշո՝ 72 հիշատակում
• Նազենի Հովհաննիսյան՝ 64 հիշատակում
• Իվետա Մուկուչյան՝ 56 հիշատակում
Ներկայացնենք հիշատակումների հիմնական բովանդակությունը.
Ապրիլի ամսին կրկին առաջատարը Սիրուշոն է: «Իմ երկրպագուների համար անվճար համերգ կտամ, եթե ընտրեք ամուսնուս հայրիկին» բովանդակությամբ կեղծ հայտարարություն էր տարածվել, որը հերքեց երգչուհու մենեջերը:
Սիրուշոն անդրադարձել էր «Պոզներ» հաղորդմանը, որի շրջանակում հաղորդավար Վլադիմիր Պոզները ֆրանսիացի գրող Մարսել Պրուստի բլից հարցերն է ուղղել Ռոբերտ Քոչարյանին: Հարցերից մի քանիսի պատասխանները երգչուհին տեղադրել էր Սթորի բաժնում, ինչը չէր վրիպել լրատվականների աչքից:
Ապրիլը Սիրուշոյի համար հարուստ էր նոր տեսահոլովակների առումով: Նա ներկայացրել է «First Time» եւ «Body on Body» երգերը, որոնց բառերի եւ երաժշտության հեղինակն ինքն է:
Սիրուշոն սոցցանցային իր էջերում պատմել է, որ համագործակցում է արցախցի երիտասարդների հետ եւ պլանավորում է նրանց հետ շատ ծրագրեր իրականացնել:
Երգչուհին նաեւ մասնակցել է ջահերով երթին դեպի Ծիծեռնակաբերդ, ինչին եւս անդրադարձել են կայքերը:
Վարկանիշային ցուցակում Սիրուշոյին հաջորդում է Նազենի Հովհաննիսյանը: Ինչպես միշտ, Նազենին առանձնանում է իր ինքնատիպ գրառումներով, որոնք հաճախ մտորելու առիթ են տալիս:
«Քրիստոս հարյավ ի մեռելոց, մեզ եւ ձեզ մեծ ավետիս: Օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Երեկ շատերը ճրագալույցի պատարագից հետո էին եկել ու սպասում էին, որ կրակը տանեն իրենց տուն... Կրակը լույս չի վառի մարդու հոգում, եթե հավատքը չկա: Լույսը ձեր հոգում վառած տարեք, ոչ թե՝ ձեռքին»,- գրել է դերասանուհին։
View this post on Instagram
«Այսօր արդեն ապրիլի 7- ն է: Մայրերի լույսով պիտի բուժվենք, նրանց ուժով արիանանք ու նրանց համբերությամբ տարրալուծենք խավարը: Ասելո՞ւ եք շնորհավոր... չգիտեմ, ավելի լավ է ուղղակի կարոտով մի թողեք կանանց: Կարոտը հավերժ է. մենք՝ անցողիկ»:
Դերասանուհուն խիստ վրդովեցրել էր Արփի Դավոյանի հայտարարությունը սյունեցիների վերաբերյալ, որին անդրադարձել է Ինստագրամի իր էջի Սթորի բաժնում. «Սյունեցուն, որը ատամներով պահում է իր հողը ու Հայաստանի ողնաշարը, որը դուք տխմարաբար, մտածված ու դավաճանաբար կոտրեցիք, պետք է մեծարել, հիանալ եւ ոգեւորել, որովհետեւ ունեն արժանապատվություն եւ հայրենիք: Իսկ մեր բոլորի պատիժը հենց դուք ու ձեզ պես անհայրենիքներն եք. մանրադրամի վերածեցիք մեր հայրենիքը»: Գրառմանը կից Նազենի Հովհաննիսյանն ավելացրել է #թուրքահպատակներ հեշթեգը:
View this post on Instagram
Նազենի Հովհաննիսյանը իր հայրիկի եւ Ավետ Բարսեղյանի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.«...Մահ չտեսած աչքերն ուրիշ են: Մեր աչքերն էլ երբեք չեն լինի նույնը: Իսկ կարոտի կծիկները մի օր կխեղդեն մեզ իսպառ»:
Ապրիլի վարկանիշային ցուցակի առաջատար եռյակը եզրափակում է Իվետա Մուկուչյանը: Նախորդ ամիսը բավական բուռն էր երգչուհու համար: Ապրիլի 7-ին տեղի է ունեցել երգչուհու մենահամերգն «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որն անցել է ջերմ մթնոլորտում:
Իսկ արդեն հաջորդ օրն Իվետան ներկայացրել է «Մեծ, հայկական հարսանիք» երգի հիման վրա նկարահանած նոր տեսահոլովակ:
View this post on Instagram
Ապրիլի երկրորդ կեսին երգչուհին Արցախում էր, որտեղից լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառումներով.«Շուշին իմ թիկունքում, 24.04.2021», «Մենք շատ ենք հեռացել հավատքից… Մաքուր արժեքներին եւ հավատքին վերադառնալը կլինի մեր բոլոր հաղթանակների առաջին քայլը»:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: