×


Դիզայներ Աստղիկ Դավթյանի «BelleAnge» նոր՝ գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը Երեւանում

Մեծ պոդիում, տոնական տրամադրություն, մեկը մյուսից նորաձեւ կերպարներով գեղեցիկ աղջնակներ։ Վստահ քայլելով՝ փոքրիկ մոդելները ներկայացրել են «BelleAnge» ապրանքանիշի բազմապիսի եւ նորաձեւ հագուստները:

Բրեդի հիմնադիր, դիզայներ Աստղիկ Դավթյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշեց, որ տարբեր ցուցադրությունների հաճախ են մասնակցել, իսկ 2021 թվականի ամբողջական գարուն-ամառ հավաքածուն ներկայացնում են առաջին անգամ։


Մանկական հագուստի այս ապրանքանիշը հայկական շուկայում գործում է 2013 թվականից եւ հասցրել է շատ փոքրիկների համար ստեղծել իրենց երազելի զգեստները:

««BelleAnge»-ը ֆրանսերենից փոխառություն է, որը թարգմանաբար նշանակում է գեղեցիկ հրեշտակ։ Մտածում էի՝ ինչ անուն կարելի է տալ բրենդին եւ ընտրեցի հենց այս անունը: Իհարկե, տարբերանշանի հարցում մի փոքր խորամանկության ենք դիմել ու «BelleAnge»-ը գրել ենք երկու «l»-ով, որ ավելի հնչեղ լինի»,- պատմեց Աստղիկ Դավթյանը։

«BelleAnge» ապրանքանիշի հիմնադիր, դիզայներ Աստղիկ Դավթյանը


Հիմնադրման սկզբում միայն տոնական զգեստների հավաքածուներով ներկայացող «BelleAnge» ապրանքանիշը տարիների ընթացքում ընդլայնել է իր տեսականին՝ ստեղծելով նաեւ կոկտեյլային եւ առօրյա ինքնատիպ հագուստ:

Շատերն են այսօր ասում, որ «BelleAnge»-ը ձեռագիր ունի։ Կան առանցքային  գույներ, որոնք ցանկացած հավաքածուում ներառված են. դրանք մեղմ, պաստելային գույներն են։ Իհարկե, երբեմն հագուստները մոդելավորվում են՝ կախված տրամադրությունից, սեզոնից, անգամ նաեւ իրադարձություններից։ Այդ դեպքում լինում են ավելի արտահայտված երանգներով:


Աստղիկ Դավթյանը մասնագիտությամբ լեզվաբան է, բայց փոքրուց դիզայներ-մոդելավորողի աշխատանքը սիրել է։ Անկեղծացավ, որ ընտանիքը փոքր-ինչ վերապահումով է մոտեցել իր ընտրությանը.

«Մեր ընտանիքում կարծրատիպ է եղել, որ դիզայները մասնագիտություն չէ։ Սկզբում այն ինձ համար ակտիվ նախասիրություն էր, բայց տարիները ցույց տվեցին, որ սա է իմ աշխարհը։ Իսկ մուսան հատկապես ի հայտ եկավ, երբ լույս աշխարհ եկավ  երկրորդ աղջիկս»։

Աստղիկն ասաց, որ դժվար է համադրել մանկական հագուստն ու դասական ձեւվածքները եւ ստանալ այնպիսի կերպար, որ բալիկը մնա բալիկ.«Ես ընտրել եմ ոսկե միջինը՝ այն, որ բալիկը կրի երեկոյան շքեղ զգեստ, բայց մնա մանուկ ու չնմանվի մեծահասակի»։


«BelleAnge» նորաձեւության տան նպատակներն ու երազանքները շատ են։ Նրանք այս տարիների ընթացքում ձեռք են բերել շատ հաճախորդներ անգամ երկրի սահմաններից դուրս եւ հետագայում պատրաստվում են ընդլայնել աշխատանքը նաեւ դրսի շուկայի համար։

Ապրանքանիշի՝ Մամիկոնյանց 41/1 հասցեում գործող խանութ-սրահում դուք կգտնեք 6 ամսականից մինչեւ 13 տարեկան աղջնակների ինքնատիպ հագուստներ։ Սրահում գործում է նաեւ ֆոտոստուդիա, որտեղ փոքրիկ մոդելները նկարահանվում են «BelleAnge»-ի շքեղ զգեստներով։ Նպատակ ունեն բացել երկրորդ խանութը։


«Իմ նախագծած հագուստներում մամայի քնքշություն ու սեր կա: Ես հագուստներին նույնիսկ անուններ եմ դնում։ Օրինակ՝ առաջին անգամ այդ հագուստը հագնող փոքրիկի անունով ենք այն կոչում»,- նշեց Աստղիկ Դավթյանը:

Իսկ 47 փոքրիկ մոդելները գեղեցիկ ցուցադրությամբ ու համերգային ծրագրով  ապահովեցին մայիսի 9-ի տոնական երեկոն։ Աղջնակների վստահ քայլերը չէին զիջում պրոֆեսիոնալ մոդելներին։ Տպավորություն էր, որ նրանք ճանապարհ անցած, մի քանի ցուցադրությունների մասնակից դարձած երեխաներ են։ Պարզապես կազմակերպիչներն աշխատել էին յուրաքանչյուր դետալի վրա ու ամեն ինչ արել էին միջոցառումը հիշարժան ու տպավորիչ դարձնելու համար։


Փոքրիկ մոդելները երեք ամիս շարունակ մասնակցել են դեֆիլեի պրոֆեսիոնալ դասընթացների։ Դեֆիլեի հմտությունները նրանց փոխանցել է մասնագետ Սիրանուշ Դավթյանը։ Յուրաքանչյուր կերպարին համապատասխան դեֆիլեի ծրագիր էր  մշակվել, անգամ տարիքային բաժանում էր արված եւ յուրաքանչյուր բալիկ իրեն  համապատասխան զգեստ էր ներկայացնում։

47 մոդելների հիմնական մասը «BelleAnge»-ի հաճախորդներն են։ Ծնողները նշում էին, որ այս ապրանքանիշի հագուստներն իրենց երեխաների զգեստապահարանում  ամենասիրելիներից են:  


Անակնկալների պակաս չզգացվեց, եւ այս անգամ միջոցառման կազմակերպիչների  համար անակնկալներ էին պատրաստել «BelleAnge»-ի գործընկերները. անցկացվեց խաղարկություն, եւ հաղթողները ստացան տարբեր նվերներ։

Նախագծի գործընկերներն էին «Մերիդիան» էքսպո-կենտրոնը, «Fort Arena» մանկական արկածային ժամանցի կենտրոնը, «Children's Factory» պրեմիում դասի մանկական սրճարան եւ զվարճանքի կենտրոնը, «CHOCOlab» առաջին շոկոլադե լաբորատորիան՝ զարգացման եւ ժամամցի կենտրոն մեծերի եւ փոքրերի համար, «Manana» մանկական հագուստի սրահը, «Art & Twins» գեղեցկության սրահը, «Flore de Star» ծաղկի սրահը եւ  «Multiboom»-ը:


«BelleAnge»-ի նորություններին կարող եք հետեւել ապրանքանիշի կայքում՝ https://belleange.com/,  

Ֆեյսբուքում՝  https://www.facebook.com/BelleangeCouture

Ինստագրամում՝ https://www.instagram.com/belleange_com/ 

BRAVO.am

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին