×


«Դրա շնորհիվ դեպրեսիա չունեցա». Վահանի եւ Ռուզաննայի դստեր առաջին լուսանկարները

Դերասան-ամուսիններ Վահան Միրաքյանի ու Ռուզաննա Մանուչարյանի դուստրը երկու ամսական է: Փոքրիկ Վիկտորիայի առաջին լուսանկարները Ռուզաննան տրամադրել է BRAVO.am-ին եւ խոսել իրենց նոր կյանքի մասին:

«Նրա ծննդով մեր կյանքը էլ ավելի գունավորվեց: Նա չփոխեց մեզ, այլ լրացրեց մեր միությունը»,-նշել է դերասանուհին:

Ռուզաննա Մանուչարյանը՝ դստեր հետ


Փոքրիկի խնամքի հարցում Ռուզաննային շատ է օգնում մայրը.«Առանց նրա չեմ պատկերացնում՝ ինչպես էի անելու: Կարելի է ասել՝ չեմ դադարել աշխատել, նույնիսկ ծննդատնից եմ զբաղվել իմ աշխատանքով: Միայն թատրոնը չէ. ես իմ փոքրիկ բիզնեսն ունեմ, որի ամբողջ աշխատանքը միայնակ եմ անում: Իսկ թատրոնում շուտով կրկին բեմում կլինեմ»:

Ռուզաննա Մանուչարյանը՝ դստեր հետ


Ասում է՝ ամուսինն այս շրջանում ավելի շատ է աշխատում, բայց հասցնում է նաեւ փոքրիկին ժամանակ տրամադրել եւ որքանով կարողանում է, օգնում է.«Վահանը հրաշալի հայր է»:

Ռուզաննա Մանուչարյանը՝ դստեր հետ


Դերասանուհուց հետաքրքրվել ենք՝ արդյոք ունեցել է հետծննդաբերական դեպրեսիա.«Այն իմ դուռը չթակեց, եւ փառք Աստծո, քանի որ կկորցնեի ամենահետաքրքիր ու գեղեցիկ շրջանը՝  խնդիրները հաղթահարելու պատճառով: Շատ պատրաստված եմ եղել ցանկացած դժվարության, երեւի հենց այդ պատճառով էլ չունեցա դեպրեսիա»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ռուզաննա Մանուչարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW