Եվա Բաղդասարյանը նախորդ շաբաթ «Օջախի երգը» սերիալի անձնակազմի հետ ծովափնյա նկարահանումների էր մեկնել: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ աշխատանքին զուգահեռ փորձել է նաեւ հանգստանալ:
«Արդեն երրորդ անգամ եմ Եգիպտոսում: Առաջին անգամ ընտանիքով էինք եկել, հետո՝ ընկերուհիներիս հետ, հիմա էլ՝ «Օջախի երգը» եւ «Ծաղիկներ ձյան տակ» սերիալների դերասաններով: Անկեղծ ասած՝ ավելի հետաքրքիր անցան օրերը: Ավարտեցինք մեր նկարահանումները եւ հանգստացանք»,- պատմել է Եվան եւ հավելել, արդեն հասցրել է դայվինգով զբաղվել, հիանալ Կարմիր ծովի ստորջրյա գեղեցկությամբ:
Եվա Բաղդասարյանը
Դերասանուհին վերադարձել է անմոռանալի տպավորություններով.«Ամենալավ ու վառ նկարահանման օրերն էին: Շատ ուրախ ու ջերմ մթնոլորտ էր: Զբոսաշրջիկներ կային, որ տեսնում էին՝ սերիալ ենք նկարահանում, ցանկություն էին հայտնում զանգվածային տեսարաններում երեւալ»:
Ելենա Արշակյանը, Եվա Բաղդասարյանը եւ Կարեն Ասլանյանը
Իսկ ուղեւորություններից դերասանուհին միշտ նվերներով ու հուշանվերներով է վերադառնում: Այս մեկը եւս բացառություն չի եղել:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Եվա Բաղդասարյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: