×


Մահացել է հաղորդավար Գեւորգ Եղիազարյանը

Կյանքից հեռացել է դերասան, հաղորդավար, պրոդյուսեր, երգերի խոսքերի հեղինակ Գեւորգ Եղիազարյանը: Նա 47 տարեկան էր, վերջին տասնամյակում բնակվում էր Լոս Անջելեսում:

Ցավալի լուրով կիսվել են հաղորդավարի շոուբիզնեսյան ընկերները:«Հանգչիր խաղաղությամբ,Գեւորգ ջան: Անհավատալի…»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է երգչուհի Անի Քրիստին:


Հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը հաղորդավարի հետ տեսանյութ է հրապարակել եւ նշել, որ ատում է 2020-2021 թվականները: «Իմ լավ ու տաղանդավոր ընկեր, քո մեծ ու բարի սիրտը չդիմացավ...», - գրել է նա:


Sieh dir diesen Beitrag auf Instagram an

Ein Beitrag geteilt von Gayane Aslamazyan (@gayane_aslamazyan)



Երգչուհի Քրիստինե Պեպելյանը գրառում է կատարել Ինստագրամի «Սթորի»-ում. «Բարի ճանապարհ, Գեւ ջան»,- նշել է նա:

BRAVO.am-ը միանում է ցավակցություններին:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW