×


Աննա Դովլաթյանի եւ Դավիթ Աղաջանյանի դստեր 1-ամյակի լուսանկարները

Դավիթ Աղաջանյանի եւ Աննա Դովլաթյանի առաջնեկը՝ Կարինան, արդեն մեկ տարեկան է: Փոքրիկի տարեդարձի օրը ծնողները գեղեցիկ խնջույք են կազմակերպել՝ վայրի ձեւավորման մեջ օգտագործելով բազմաթիվ փուչիկներ եւ փափուկ խաղալիքներ:

Արջուկներով է զարդարված եղել նաեւ փոքրիկ հոբելյարի տորթը: Դե, իսկ երեկոն ավարտվել է հրավառությամբ:

Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը՝ դստեր հետ


Տոնական օրվա ֆոտոշարքով երջանիկ մայրիկը կիսվել է Ֆեյսբուքի իր էջում: «Հրեշտակիս առաջին ծննդյան օրը նշվեց հեքիաթում»,-լուսանկարներին կից գրել է նա:

Փոքրիկ Կարինան


Աննան նաեւ տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ Աստված իրեն իր երազելի բալիկին է պարգեւել եւ չափից շատ շռայլ է գտնվել. «Եթե քեզ վրձնով նկարեի, կնկարեի հենց այնպիսին, ինչպիսին, որ կաս, իմ Կարինա»:



Sieh dir diesen Beitrag auf Instagram an

Ein Beitrag geteilt von Anna Dovlatyan (@dovlatyan_anna)


BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին