×


Grammy-ի դափնեկիրը մասնակցում է Սուրեն Առուստամյանի առաջին ալբոմի ձայնագրությանը

Կիթառահար եւ երգիչ, Hay Superstar 2010-ի հաղթող Սուրեն Առուստամյանը Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում ձայնագրում է իր առաջին ալբոմը:

Սուրենը տեղեկացրել է, որ ձայնագրման ստուդիայում աշխատում է լեգենդար թմբկահար Սթիվ Գեդի (Steve Gadd) հետ:





76-ամյա Սթիվ Գեդը իր կարիերայի ընթացքում աշխատել է Չեթ Բեյքերի, Ջոն Բոն Ջովիի, Ջորջ Բենսոնի, Էրիկ Քլեփտոնի, Ջո Կոկերի, Չիկ Կորիայի, Արեթա Ֆրանկլինի, Էլ Ջեռոյի, Դայանա Ռոսի, Քունսի Ջոնսի, Ֆրենք Սինատրայի, Փոլ Մաքարթնիի եւ շատ այլ աստղերի հետ:

Սթիվ Գեդը


2018 թվականին Սթիվ Գեդն արժանացել է Grammy մրցանակի՝ Լավագույն գործիքային ալբոմ անվանակարգում:

BRAVO.am
Լուսանկարները՝ Սուրեն Առուստամյանի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW