×


«Որոշման իրագործումը կբերի անդառնալի մշակութային կորստի». Վարդան Պետրոսյան

Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանն իր մտահոգությունն է հայտնել Պետական կամերային երաժշտական եւ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնների հնարավոր միավորման վերաբերյալ: Նա կարծում է, որ որոշման իրագործումը ցավալի հետեւանքներ կունենա երկու թատրոնների համար:

«Մշակույթի նախարարությունը կամ ավելի ճիշտ` ԿԳՄՍ-ը, օպտիմալացման քաղաքականության լույսի ներքո որոշել է Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնը միացնել Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան պետական թատրոնի հետ: Ստեղծագործական, գեղարվեստական, գեղագիտական, կարգապահական տարբեր ավանդույթներ ունեցող երկու թատերախմբերի միաձուլումը կարող է պատուհաս դառնալ թատրոնի համար՝ այն դարձնելով մշտական կռիվների ու վեճերի թատերաբեմ, գումարած, որ ուղղակի կփակվի եւս մի թատրոն՝ պետության կողմից հովանավորվող արվեստի մի օջախ: Արդյունքում մեկի տեղը կկորցնենք երկու թատրոն: Այսպես, մի կրակոցով սպանում ենք երկու նապաստակ:

Այս որոշման իրագործումը ցավալի հետեւանքներ կունենա երկու թատրոնների համար միաժամանակ ու կբերի հերթական անդառնալի մշակութային կորստի մեր թատերական կյանքում:

Կոչ եմ անում համապատասխան գերատեսչությանը հետ կանգնել այս որոշումից եւ վստահեցնում, որ խնդրի կարգավորման համար կարելի է գտնել բազմաթիվ այլ լուծումներ»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Վարդան Պետրոսյանը:

BRAVO.am

Կարդալ ավելին

Quality Sign BW