×


«Թողնում եմ մի տղայի, որն ամենաարժանին է ինձ». Լյուսի Հայրապետյանը բաժանվել է սիրելիից

Մոդել, հաղորդավարուհի Լյուսի Հայրապետյանը Ինստագրամում անկեղծ գրառում է կատարել՝ խոստովանելով, որ այսօր բաժանվել է սիրելիից:

«Կյանքիս ամենահասուն բաժանվելն էր: Խոսեցինք, հասկացանք իրար, խոստացանք այս աշխարհում լինել իրար համար ու չանիծել իրար, ինչպես ընդունված է, այլ միմյանց ավելի արժանիի կողքին տեսնելու մեծ հույսով լինել:

Գիտեմ, որ չի կարելի շատ անձնական թեմաներով կիսվել սոցցանցերում, գիտեմ, որ Մաշս հաստատ կխոսի վրաս այս գրառման համար, գիտեմ, որ շատ չուզողներ կժպտան երեւի: Է թող ժպտան. ժպիտը բարիացնում է, գուցե սա էլ նրանց վերջին հույսն է բարիանալու:

Բայց ուզում եմ գրել, կիսվել, կիսել, որ հեշտ ապրեմ այս պահը: Ուզում եմ գրել, որ կարդաք ու հետս լինեք: Ցավում ա հոգիս այսօր չափից շատ, կլինեմ չափազանց անկեղծ: Թողնում եմ մի տղայի, որը հանդիպածս ամենակարգին ու ամենաարժանին ա ինձ: Ես ինձ շատ եմ սիրում, եթե ինչ, հիշեցնում եմ:): Տղայի, որը մինչ օրս հանդիպած տղաներից ամենաշատն է ինձ սիրել, արել է անհնարինը սիրտս շահելու համար, որի պես արժանի մեկին, վստահաբար, էլ չեմ հանդիպելու:

Թողնում եմ, որովհտեեւ դեռ հավատում եմ մի տեսակ ուրիշ զգացողություններով սիրուն ու չեմ ուզում նրա կյանքը զբաղեցնել ու փչացնել, որովհետեւ շատ եմ ուզում, որ նրան սիրեն: Շատ սիրեն: Ես չկարողացա: Ես կրակ էի փնտրում, կայծ, չգիտեմ էլ՝ ինչ, բայց փնտրում էի ու հասկանում, որ չեմ գտնելու երեւի երբեք, որովհետեւ չկա գուցե կամ ինձ չի պատահում, որովհետեւ տարիքս մեծացավ, իսկ ես՝ ոչ, սիրո պատկերացումն ու ամուսնության ցանկության դրդապատճառները՝ նույնպես:

«Լուս, ցավդ տանեմ, 2 տարի ա՝ չկարողացա տեսնել իմ ուզած ժպտացող աչքերդ, որոնք հաստատ տեսել եմ ու սիրել: Ուրեմն երեւի ես չեմ: Հույս ունենամ, որ ինձնից լավին կընտրես գոնե, չնայած՝ չես հանդիպի, ասեմ, իմանաս:): Միշտ մտածել եմ, որ մենակ լինելն ա իմը, բայց դու փոխեցիր ուղղությունս՝ չնայած, որ չգիտես, թե երբ ա եղել 2-րդ Համաշխարհայինը: (Հարցրել էր, չէի իմացել. թվերից վատ եմ, ախր): Մտածում էի՝ ինչ եմ անում էս մեծ աղջկա հետ, որը չգիտի, թե երբ ա եղել 2-րդ Համաշխարհայինը, բայց արի ու տես, չհասկացա, թե ոնց քո էն աղջկական ձեւերով բոլորից շատ, բոլորից հեշտ մոտեցար ներսիս: Այսքան մոտ ոչ ոք չէր կարողացել»:

«Թվերի մեջ չի երջանկությունը»՝ ասել էի ես: Չեմ էլ հիշում, թե երբ ա եղել: Պատմում էր, ու ծիծաղում էինք: Ճիշտ եմ ասել, բայց էդ պահին հաստատ ուզել եմ տակից դուրս գալ: Ինձ ճանաչելով հասկանում եմ՝ նման մի բան ա եղել:

Մի խոսքով՝ շատ վատ ա, որ մենք սիրում ենք անտարբերներին, անարժաններին, անուշադիրներին, մեզ սովորական վերաբերվողներին ու բաց ենք թողնում նրանց, ովքեր աշխարհն են շուռ տալիս մեզ երջանիկ տեսնելու համար, մեր ժպտացող աչքերի համար, նրանց, որոնք մազերիդ հետ խաղալը չէին փոխի հազար աղջկա ամենաթեժ գիշերների հետ: Նրանց, որոնք սիրել գիտեն, կին ու տղամարդ տարբերակել գիտեն, չեն զլանում քայլեր անել՝ կնոջը գրավելու, կնոջը կին զգացնելու համար:

Եվ ուրեմն՝ չգիտեմ էլ... Գնացի: Սիրով եղեք, հոգով եղեք, լույսով, արեւով ու Աստծով եղեք»,- գրել է նա:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW