Անահիտ Կիրակոսյանն ու ամուսինը՝ Արտակ Սարգսյանը, օրերս են վերադարձել Թունիսից: Անակնկալ ճամփորդության մասին դերասանուհին պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում եւ լուսանկարներ տրամադրել:
«Օգոստոսի 5-ին մեր ծանոթության 10 տարին էր, ես խնդրել էի այդ օրը նկարահանում չդնել: Մեկ էլ նախորդ օրն Արտակն ասում է՝ դու այդ օրը ամբողջ օրը նկարահանման ես, քանի որ 6-ից 13-ը մեկնում ենք Թունիս: Ես շոկի մեջ էի, նա առանձին զանգել էր սերիալի տնօրենին եւ մեկշաբաթյա զբաղվածություն տվել՝ ինձ անակնկալ անելու համար: Շատ հուզիչ էր ամեն բան»,-պատմել է դերասանուհին:
Արտակ Սարգսյանը եւ Անահիտ Կիրակոսյանը
Նրա խոսքով՝ հիանալի օրեր են ունեցել. «Գնացինք հնագույն քաղաք Կարթագեն՝ դարերի պատմություն ունեցող, աշխարհում թվով 3-րդ անֆիթատրոնը, որտեղ նկարահանվել է հայտնի «Գլադիատոր» ֆիլմը: Եղանք նաեւ Թունիսի սպիտակ ու կապույտ քաղաքում, որը շատ նման է Սանտորինիին»:
Անահիտ Կիրակոսյանը
Ճամփորդության ընթացքում զույգը նշել է Արտակի ծննդյան տարեդարձը: Անահիտն ասում է՝ անմասն չի մնացել անակնկալներից եւ ամուսնուն օդապարիկով թռիչք է նվիրել Միջերկրական ծովի վրայով:
Արտակ Սարգսյանը եւ Անահիտ Կիրակոսյանը
Ծանոթության 10-ամյակի օրը դերասանւհին ռոմանտիկ տեսանյութ էր հրապարակել, որը, պարզվում է, արել էին վերջին ճամփորդության ժամանակ՝ Եգիպտոսում: «Դա էլ էր անակնկալ: Վերջին օրն էր, պետք է վերադառնայինք, Արտակն ասաց՝ գնանք ափ ֆոտոշարք անելու, հասանք եւ տեսա ռոմանտիկ ընթրիք երկուսիս համար: Եկավ սաքսաֆոնահարը եւ նվագեց իմ սիրելի երգը, հետո Արտակը ծաղիկներով առաջարկություն արեց ինձ: Ծաղիկներ Եգիպտոսում, այն էլ՝ վարդեր, շատ դժվար է գտնելը, չգիտեմ՝ ինչպես էր հաջողացևել: Ողջ անակնկալի ընթացքում լացել եմ, սովորաբար ես եմ անում անակնկալներ, ինձ համար կրկնակի հուզիչ ու անսպասելի էր, քանի որ Արտակն այդ ամենը միայնակ էր պլանավորել»,-նշել է նա:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Անահիտի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: