×


Քիմի եւ Քանյեի ընթրիքն ու Քայլիի երկրորդ երեխային սպասելու լուրերը

Չնայած ամուսնալուծությանը՝ Քիմ Քարդաշյանն աջակցում է իր նախկին ամուսնուն ու ներկա լինում Քանյե Ուեսթի երաժշտական բոլոր շնորհանդեսներին: Նախօերին նրանց միասին են տեսել Մալիբուում, երբ նրանք ընթրելիս են եղել Nobu ռեստորանում:

Հետաքրքիր է, որ ուշադրություն ու պապարացիներ սիրող Քիմն այս անգամ խուսափել է տեսախցիկներից ու ակնհայտորեն չի ցանկացել, որ նրան նկարահանեն Քանյեի հետ:

Զույգի երկրպագուներն անգամ ենթադրել են, որ դա հերթական հնարքն է եղել նրանց կողմից, որպեսզի ուշադրություն սեւեռեն Ուեսթի նոր ալբոմի վրա ու մեծացնեն Քիմի հեղինակությունը:


Ամերիկյան ԶԼՄ-ում անանուն աղբյուրը նշել է, որ զույգի անսպասելի ժամադրության պատճառը ոչ թե նորից հարաբերությունը վերսկսելու ցանկությունն է եղել, այլ երեխաների խնամքով զբաղվելու հարցրերը քննարկելը: Նրանք լավ ընկերներ են մնացել ամուսնալուծությունից հետո ու ամեն ինչ անում են, որ երեխաների վրա բաժանումը հետք չթողնի:

Ըստ լուրերի՝ Ուեսթը վերջապես ավարտել է նոր ալբոմը, որի վրա աշխատելու ընթացքում նույնիսկ հսկայական ստադիոն է վարձել, փակվել մեկ սենյակում ու օրեր շարունակ ստեղծագործել: Ավարտելուց հետո նա վերջապես կարող է ժամանակ տրամադրել նաեւ երեխաներին`Նորթին, Սեյնթին, Չիկագոյին եւ Փսալմին:


Քանի որ Քարդաշյաններից ու երեխաներից խոսք եղավ, նշենք Քիմի կրտսեր քրոջ ընտանիքում համալրման մասին: 24-ամյա Քայլի Ջեններն ու ռեփեր Թրեւիս Սքոթը 2-րդ երեխային են սպասում. տեղեկացրել է Page Six-ը: Զույգը դեռ հղիության մասին լուրերը չի մեկնաբանել:


Վերջին շրջանում Ինստագրամում հրապարակած նկարները բնավ էլ չեն ակնարկում նրա հղիության մասին: Սակայն չպետք է մոռաբալ, որ Ջենները հղիությունը թաքցնելու մեծ վարպետ է: Նա մինչեւ դստեր՝ Սթորմիի ծնվելը լավ քողարկել է այդ փաստը:


View this post on Instagram

A post shared by Kylie ? (@kyliejenner)



Քայլին ու Թրեւիսը բաժանվել են 2019 թվականին, պատճառն ըստ լուրերի ռեփերի դավաճանությունն է եղել, սակայն նրանք շարունակել են շփվել, իսկ մի քանի շաբաթ առաջ միասին են միջոցառման ներկա եղել ու վերամիավորման խոսակցությունների առիթ տվել:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝ People

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW