×


Ռավշանա Կուրկովան առաջին անգամ ցույց է տվել որդուն՝ Գասպար Ամարյանին

Ռավշանա Կուրկովան իր երկրպագուների հետ կիսվել է ուրախալի լուրով: Նա ցույց է տվել որդու լուսանկարը: 41-ամյա դերասանուհին այս տարի առաջին անգամ մայր է դարձել, բայց լուրը հայտնել է բավական ուշ: Փոքրիկի անուն-ազգանունը Գասպար Ամարյան է:

«Իմ սիրտը մեծանում է որդուս հետ: Ու, իհարկե, կյանքիս լավագույն տարին է՝ ամենակարեւորը, սպասվածը, ամենաերջանիկը»,- գրել է Կուրկովան, մեկ օր անց էլ շնորհակալություն հայտնել ջերմ խոսքերի ու շնորհավորանքների համար:

Ռավշանա Կուրկովան՝ որդու հետ


Ռավշանան արդեն տեւական ժամանակ է՝ հանդիպում է գործարար Սերգեյ Ամարյանի հետ, որը Մոսկվայում բռնցքամարտի դահլիճների ցանց ունի: Երեխայի հայրն էլ ասպիսի հրապարակում է արել.«Ծանոթացեք, չամիչով բուլկի՝ Գասպար Սերգեյի»:

Սերգեյ Ամարյանը՝ որդու հետ


Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները գրել էին, որ զույգը երեխայի է սպասում, սակայն պաշտոնապես տեղեկությունը չէր հաստատվել: Այն ժամանակ նշվում էր, որ նրանք օգտվել են փոխնակ մոր ծառայությունից:
Կուրկովան հղիությունը ներկայացնող լուսանկարներ չի ցուցադրել ու չի էլ մանրամասնել, թե երեխան ինչպես է ծնվել:

Սերգեյ Ամարյանը եւ Ռավշանա Կուրկովան


Դերասանուհու առաջին ամուսինն է եղել լուսանկարիչ Սեմյոն Կուրկովը, նա շատ է ցանկացել երեխա ունենալ, սակայն հղիության առաջին ամիսներին կորցրել է փոքրիկին: Երկրորդ անգամ ամուսնացել է Արտյոմ Տկաչենկոյի հետ: Երկար ժամանակ Կուրկովան հանդիպել է պրոդյուսեր Իլյա Բաչուրինի հետ:

Ամարյանի հետ նրանք հանդիպում են 2019 թվականից, 37-ամյա Ամարյանն առաջին ամուսնությունից 15-ամյա դուստր ունի Սոֆիա անունով:

Sieh dir diesen Beitrag auf Instagram an

Ein Beitrag geteilt von Sergei Amaryan (@gadroot)



Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW