×


Ուեսթը Donda-ի շնորհանդեսին այրել է իրեն եւ կրկին ամուսնացել հարսի զգեստով Քարդաշյանի հետ

Քանյե Ուեսթն իրականացրել է իր Donda ալբոմի 3-րդ շնորհանդեսը: Ռեփերը Mercedes-Benz ստադիոնում վերստեղծել է Չիկագոյի իր տան կրկնօրինակը, որտեղ նա մեծացել է:


Ուեսթը բեմ է հրավիրել Մերիլին Մենսոնին ու ռեփեր DaBaby-ին, իսկ վերջում իսկական հրդեհ կազմակերպել ու բառի բուն իմաստով բռնկվել, հետո արագ էլ մարել կրակը:






Իսկ շուի ավարտն այրվող Քանյեից տպավորիչ է եղել. կրակից հետո՝ No Child Left Behind երգի կատարման ժամանակ Balenciaga Couture աշուն-ամառ 2021 հավաքածուի հարսանեկան զգեստով բեմ է բարձրացել Քիմ Քարդաշյանը, բռնել է ռեփերի ձեռքն ու միասին նրանք անհետացել են ետնաբեմում:


Sieh dir diesen Beitrag auf Instagram an

Ein Beitrag geteilt von Kardashian News (@kardashianvideo)



Բացատրել, թե ինչու են զույգի երկրպագուները ցնծության մեջ, ավելորդ է, չէ՞ որ նրանք մի քանի ամիս առաջ են պաշտոնապես ամուսնալուծվել:
Ուեսթի բոլոր ալբոմների ստեղծագործական տնօրենը Դեմնա Գվասալիան է, նա է աշխատել հատուկ հնարքների, Քանյեի ու նրա թիմի հագուստների վրա: Առաջին շնորհանդեսի ժամանակ Ուեսթը հայտնվել է Balenciaga 2020-ի աշուն-ձմեռ հավաքածուի ռետինե վերարկուով, 3-րդի ժամանակ՝ pre-fall 2021-ի կաշվե վերնահագուստով: Ու միայն 2-րդի ժամանակ նա կրել է սեփական՝ YZY x GAP համագործակցության ընդգրկուն կարմիր վերարկու:

Նույն պատմություն է եղել նաեւ Քարդաշյանի դեպքում: Սկզբում նա Դեմնայի հեղինակած սեւ կոմբինիզոնով է եղել, ապա Rick Owens-ի կարմիր կաշվե կոմբինիզոնով, իսկ վերջում հարսի զգեստ կրել: Բոլոր գույները համապատասխանեցվել են Քանյեի կերպարներին:


Այս հարսանեկան զգեստի նախատիպը 1967 թվականին Քրիստոբալ Բալենսիագայի ստեղծած զգեստն է. հենց այդ տարի փակվել է նորաձեւության տունը: Գլխի ծածկոցը ոգեշնչված է միանձնուհիներից ու ցույց է տալիս, թե կրոնը որքան մեծ ազդեցություն ունի Բալենսիագայի աշխատանքների վրա: Դեմնան առաջինը չէ, որը ոգոշնչվել է դիզայների այդ կերպարից:

Սակայն վերադառնանք Քարդաշյանին ու խոսենք այն մասին, թե ինչու էր նա հարսի զգեստ կրում: Եթե դա նշանակում է, որ նա եւ Քանյեն կրկին միասին են (իսկ ամերիկյան մամուլը հենց այդ մասին է գրում), ապա վերամիավորման կերպարը կատարյալ էր:

Սակայն զույգի մտերիմները, որոնք ցանկացել են անանուն մնալ, նշել են, որ «Քիմը երջանիկ էր բեմ բարձրանալ հանուն Քանյեի, որն այնքան կարեւոր է նրա համար: Նրանք էլ միասին չեն, բայց շարունակում են ընտանիք լինել»:


Ավելի վաղ Mirror-ը գրել էր, որ Քիմը հանուն երեխաների շարունակելու է կրել Քանյեի ազգանունը: Նրանք միասին են եղել 7 տարի ու ամուսնալուծվել են որքան հնարավոր է խաղաղ՝ կատարելով ամուսնական պայմանագրի բոլոր կետերը:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը
Աղբյուրը՝ Vogue

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին