×


Օսկար Այզեկի ու Ջեսիկա Չեսթեյնի «սիրախաղը» հանգիստ չի տալիս հանրությանը

Վենետիկում ավարտին է մոտենում 78-րդ միջազգային կինոփառատոնը, որն իսկապես թեժ է անցնում ոչ միայն ցուցադրվող հետաքրքիր ֆիլմերի պատճառով:

Մի քանի օր առաջ կարմիր գորգի վրա դերասաններ Օսկար Այզեկի ու Ջեսիկա Չեսթեյնի հայտնվելն իսկական իրադարձություն դարձավ: Նրանց արդեն փառատոնի ամենակրքոտ զույգն են համարում:

Կարմիր գորգի վրա դերասաններն, ինչպես միշտ, դիրքավորվել էին լուսանկարիչների առաջ, երբ բոլորի համար անսպասելի Այզեկը համբուրեց Չեսթեյնի թեւը: Այդ պահն ավելի լավ է տեսանյութով դիտել, որպեսզի բաց չթողնեք ողջ գեղեցկությունը:

View this post on Instagram

A post shared by GQSpain (@gqspain)


Նրանք կինոփառատոնում նոր աշխատանքով են ներկայացել: Այն 1973 թվականին Ինգմար Բերգմանի նկարահանած «Դրվագներ ամուսնական կյանքից» ֆիլմի նոր տարբերակն է, որում ընտանեկան զույգը հարաբերություններում ճգնաժամ է ապրում, եւ ամեն ինչ դեպի ամուսնալուծություն է տանում:



Նոր տարբերակը 5 մասանոց սերիալի տեսքով նկարահանել է HBO-ն, Վենետիկում այն ցուցադրվել է առանց ընդմիջումների: Այզեկն աշխատանքի ամենալավ գովազդն արեց ու հանդիսականների հետաքրքրությունն ավելի թեժացրեց:

Տեսանյութը միանգամից սկսեցին քննարկել համացանցում, որոշ օգտատերեր նրանց անվանեցին փառատոնի «ամենակրքոտ զույգ», ոմանք էլ անհանգստացած են այն հանգամանքով, որ երկուսն էլ ամուսնացած են ու երեխաներ ունեն: Նրանց համար անընդունելի է նման հանրային սիրախաղը:


Այդ դրվագին շատ հանգիստ է վերաբերվել Օսկար Այզեկի կինը՝ Էլվիրա Լինդը, որն այն ամուսնուն կողքից է հետեւելիս եղել, այնպես որ, օգտատերերն անհանգստանալու առիթ չունեն:

Նրանցից ամենահումորովները փորձել են պատկերացնել, թե ինչպիսին է լինելու Այզեկի ու Չեսթեյնի վերադարձը տուն:




Չեսթեյնը շտապել է բոլորին հանգստացնել՝ նշելով, որ Այզեկի հետ ծանոթ են 20 տարի, լավ ընկերներ են դարձել ու միասին հիանալի են աշխատել:

«Միասին մենք քոլեջ ենք գնացել: Մեր ընկերությունը բացառիկ է, գիտեի, որ մեծ երջանկություն է Օսկարի հետ լինել նկարահանման հրապարակում: Երբ սցենարը նոր էի ստացել, մտածում էի, որ այն պիեսի պես է լինելու, քանի որ մենք համարյա 1 ժամ պարզապես խոսում ենք, ընդ որում՝ երբեմն բավական բուռն»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը՝  Vanity Fair, GQ

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին