×


Հայկական սպորտը հասցնել նոր բարձունքի․ TotoGaming-ը կֆինանսավորի «Սեւան» ֆուտբոլային ակումբը

«TotoGaming» բուքմեյքերական ընկերությունը եւ «Սեւան» ֆուտբոլային ակումբն այսօրվանից պաշտոնապես դառնում են գործընկերներ։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեցին ընկերության ներկայացուցիչները՝ մեկ տարվա համագործակցության պայմանագիր ստորագրելով «Սեւան» ֆուտբոլային ակումբի նախագահ Սպարտակ Սարգսյանի հետ։

«Վերջին տարիներին ակումբը շատ մեծ ներուժ է ցույց տվել, իսկ «TotoGaming» ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում հայկական սպորտի զարգացմանը։ Կարծում եմ՝ բոլորս էլ երազում ենք՝ մի օր հայկական սպորտը հասնի այնպիսի մակարդակի, որ կարողանանք մրցել եվրոպական բարձրակարգ ակումբների հետ եւ ավելի մեծ հաջողություններ ունենանք միջազգային մրցաշարերում, ինչո՞ւ ոչ, նաեւ տեղական մրցաշարերում մեր հովանավորած թիմերի հետ։ Սա պարզապես երազանք չէ «TotoGaming»-ի համար, որովհետեւ մենք ակտիվ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ եւ պատրաստ ենք միշտ կանգնել հայկական սպորտի, մեծ ներուժ ունեցող մարզիկների եւ սպորտային ակումբների կողքին»,- իր խոսքում նշեց «TotoGaming» ընկերության սպորտի մարքեթինգի ղեկավար Հովհաննես Մինասյանը։


Ընկերության մարքեթինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանն էլ ընդգծեց, որ սա շատ կարեւոր օր է «TotoGaming»-ի պատմության մեջ․«Մենք մեկ տարի ժամկետով համագործակցություն ենք սկսում «Սեւան» ֆուտբոլային ակումբի հետ եւ, այո, հենց համագործակցություն, ոչ միայն հովանավորչություն, որովհետեւ մենք պատրաստ ենք լինելու ամբողջությամբ սատարել մեր գործընկերներին։ Անելու ենք ամեն հնարավորը, որպեսզի թիմը կարողանա թե՛ Հայաստանում, եւ թե՛ արտերկրում մասնակցել բոլոր միջոցառումներին ու ֆուտբոլային իրադարձություններին։ Մեզ բարի երթ, եւ հուսամ՝ միասին սպորտը կհասցնենք նոր բարձունքի»։

Թերեզա Թոքմաջյանը


«Սեւան» ֆուտբոլային ակումբի նախագահ Սպարտակ Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ սիրով ընդունել են համագործակցության առաջարկը եւ շատ ուրախ են, որ «TotoGaming»-ի հետ սկսելու են նոր ծրագրերի իրագործումը․ դա հնարավորություն կտա թիմը բարձրացնել նոր մակարդակի եւ առաջնություններում պայքարել ավելի լավ արդյունքների համար։

Սպարտակ Սարգսյանը


Ասուլիսի ավարտին կողմերը ստորագրեցին համագործակցության պայմանագրերը՝ ներկայացնելով նաեւ խորհրդանշական մարզաշապիկը՝ «TotoGaming»-ի լոգոտիպով։

BRAVO.am-ը ներկայացնում է նաեւ հանդիպման ֆոտոշարքը։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին