Քրիստինա Եղոյանը դուստր է ունենալու: Դերասանուհին ապագա բալիկի սեռը պարզել է նրա պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ: Ինստագրամի իր էջում հրապարակած հոլովակում Քրիստինան բացում է թեմատիկ արկղը, որի միջից վարդագույն փուչիկներ են դուրս գալիս:
«Այստեղից է սկսվում իրական կյանքը, սերն ու երջանկությունը»,-գրել է ապագա մայրիկը եւ խոստովանել, որ «միշտ երազել է դուստր ունենալ, որպեսզի ինչպես տիկնիկներին, սիրուն շորիկներ հագցնի»:
View this post on Instagram
Քրիստինան ամուսնացել է այս տարվա մարտի 10-ին: Նրա ընտրյալը գործարար Սիմոն Խաչատրյանն է: Զույգը այս շրջանում գտնվում է Լոս Անջելեսում:
BRAVO.am


×
13,346





