×


«Դե, պատկերացրեք բոլորը կանայք են». Մարիամ Շահինյանը՝ «Դեկամերոն»-ով ճամփորդելու մասին

Մարիամ Շահինյանը Սունդուկյանի անվան թատրոնի «Դեկամերոն» ներկայացման կազմում (բեմադրությունը՝ Լիլի Էլբակյանի) մասնակցել է ռումինական Սիբիու քաղաքում անցկացվող ամենամյա թատերական փառատոնին: Ճամփորդության մանրամասները դերասանուհին պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:

«Այն Եվրոպայում թվով երրորդ խոշորագույն թատերական իրադարձությունն է: Սունդուկյանի անվան թատրոնը ներկայացրեց «Դեկամերոնը», որը իր տեսակով յուրահատուկ է, քանի որ դերասանական կազմը բաղկացած է միայն կանանցից»,-նշել է Մարիամն ու ավելացրել.«Ներկայացումը շատ սիրվեց հանդիսատեսի կողից, թեեւ հայերեն էր: Ասում էին, որ հիմնականում հասկացել են: Կարծում եմ՝ մեր ազգի համար շատ կարեւոր է, որ լավագույնս ներկայանանք տարբեր երկրներում: Մի խոսքով՝ ընտիր ընդունելություն եղավ, շատ ոգեւորված ենք»:


Մարիամը նշել է, որ թեեւ Հայաստանում ներկայացումը բացօթյա են խաղում, սակայն Ռումինիայում փակ դահլիճում են ներկայացել.«Դրանից ներկայացումը չտուժեց: Անհամեստություն չթվա, բայց այս ներկայացումը կարծես խաղի մանիֆեստ լինի. ինչ իրավիճակի մեջ էլ դնես այն, տանես էստեղ-էնտեղ, չի տուժի, քանի որ ամենը կախված է դերասանական խաղից»:


Ասում է՝ շատ լավ օրեր են անցկացրել.«Դե, պատկերացրեք, բոլորը կանայք են, նույնիսկ ձայնային եւ լուսային օպերատորները: Շատ զվարճալի օրեր էին»:

Մարիամը նշել նաեւ, որ ռումինական փառատոնով սկիզբ դրեցին այս տարվա հյուրախաղերին.«Հոկտեմբերի 2-ին էլ մեկնում ենք Լեհաստան՝ փառատոնի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Մարիամ Շահինյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին